Կարծիքներ

Լիբանանը հավասարակշռված արտաքին քաղաքականություն վարելու միտումներ է ցույց տալիս. Շահան Գանտահարյան

3 րոպեի ընթերցում

Լիբանանը հավասարակշռված արտաքին քաղաքականություն վարելու միտումներ է ցույց տալիս. Շահան Գանտահարյան

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին գործերի նախարարին ընդունելով՝ պաշտոնական Լիբանանը ցույց է տալիսհավասարակշված արտաքին քաղաքականություն վարելու միտումներ։ «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը։

Նա ընդգծում է, որ Իրանի արտաքին գործերի նախարարի Բեյրութ կատարած այցի բովանդակությունը կենտրոնանում է Թեհրան-Բեյրութ համաձայնության վրա՝ Լիբանանում ապաստանած սիրիացի փախստականների վերադարձի գործընթացին օժանդակելու առումով։ «Չմոռանանք, որ Բեյրութը տարածաշրջանային մասշտաբի գերտերությունների ազդեցության փոքր, բայց այնուամենայնիվ, աշխուժ շուկա է, որտեղ քաղաքական առևտրի սակագներ են ճշտվում։ Երկրի նորակազմ կառավարության կազմում ներգրավվել են ինչպես Թեհրանի, այնպես էլ Ռիադի ազդեցության տակ գտնվող լիբանանյան ուժեր։ Այցի քաղաքական բովանդակության ամփոփ բանաձևը բնութագրելու համար նշենք, որ եթե քրիստոնյա-մարոնիթ նախագահի հետ Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարի քննարկումները կենտրոնացել էին սիրիացի փախստականների վերադարձի գործընթացին օժանդակելու անհրաժեշտության վրա, ապա Ազգային ժողովի շիա նախագահը հայտարարել էր, որ Թեհրանի հետ Բեյրութի հարաբերությունները չեն վնասելու ոչ ոքի: Մինչ այդ հանդիպում էր կայացել սուննի վարչապետի հետ, որը հատուկ կապեր ունի Սաուդյան Արաբիայի հետ»,- ասում է Գանտահարյանը։

Նրա խոսքով՝ Իրանի արտաքին գործերի նախարարությունը պատրաստակամություն է հայտնել աջակցել Լիբանանի կառավարության ծրագրերին, իսկ Լիբանանի վարչապետն ընդգծել է, որ Բեյրութը շարունակելու է հավատարիմ մնալ արաբական աշխարհի և միջազգային հանրության նկատմամբ ստանձնած պարտավորություններին։

Նա նկատեց, որ այցը տեղի է ունենում Վաշինգտոն-Թեհրան դեկլարատիվ լարվածության մագլցողականության և պատժամիջոցային մեկուսացման քաղաքականության պայմաններում։

Շահան Գանտահարյանն ընդգծում, է, որ Լիբանանի նոր ձևավորված կառավարությունն առաջինն ընդունում է Թեհրանի ներկայացուցչին՝ դրսևորելով հավասարակշիռ արտաքին քաղաքականություն կիրառելու միտումներ։

Նրա գնահատմամբ՝ Թել Ավիվի մասնակցության պատճառով Վարշավայի համաժողովը բոյկոտելու Բեյրութի որոշումը արաբական ընդհանուր հանձնարարականների շրջանակում կարելի է դիտարկել։

Թել Ավիվը ենթարկվել է ԱԹՍ-ների հարձակման. կան զոհ և վիրավորներ

Մերձավոր Արևելք

Թել Ավիվը ենթարկվել է ԱԹՍ-ների հարձակման. կան զոհ և վիրավորներ

Ֆրանսիան դատապարտել է պաղեստինյան պետության ստեղծման դեմ բանաձևի ընդունումը Քնեսեթի կողմից

Մերձավոր Արևելք

Ֆրանսիան դատապարտել է պաղեստինյան պետության ստեղծման դեմ բանաձևի ընդունումը Քնեսեթի կողմից

Սիրիայում կայացած խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը գերազանցել է 38 %-ը

Մերձավոր Արևելք

Սիրիայում կայացած խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը գերազանցել է 38 %-ը

ԱՄՆ-ն ավարտել է Գազային օգնություն հասցնելու համար կառուցված ժամանակավոր նավամատույցի շահագործումը

Մերձավոր Արևելք

ԱՄՆ-ն ավարտել է Գազային օգնություն հասցնելու համար կառուցված ժամանակավոր նավամատույցի շահագործումը

Իսրայելի Քնեսեթը քվեարկել է Պաղեստին պետության ստեղծման դեմ

Մերձավոր Արևելք

Իսրայելի Քնեսեթը քվեարկել է Պաղեստին պետության ստեղծման դեմ

Գազայում հայտնել են իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 50 զոհի մասին

Մերձավոր Արևելք

Գազայում հայտնել են իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 50 զոհի մասին

Թել Ավիվում ցուցարարները փակել են մայրուղին՝ պահանջելով պատանդների վերադարձը

Մերձավոր Արևելք

Թել Ավիվում ցուցարարները փակել են մայրուղին՝ պահանջելով պատանդների վերադարձը

Իսրայելի հարձակման հետևանքով 3 մարդ է զոհվել Լիբանանի հարավում. ԶԼՄ-ներ

Մերձավոր Արևելք

Իսրայելի հարձակման հետևանքով 3 մարդ է զոհվել Լիբանանի հարավում. ԶԼՄ-ներ

Իսրայելը պատասխան հարված է հասցրել Սիրիայի զինվորական պահակակետերից մեկին

Մերձավոր Արևելք

Իսրայելը պատասխան հարված է հասցրել Սիրիայի զինվորական պահակակետերից մեկին

Իսրայելը չեզոքացրել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի զինյալների 60 %-ին․ պաշտպանության նախարար

Մերձավոր Արևելք

Իսրայելը չեզոքացրել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի զինյալների 60 %-ին․ պաշտպանության նախարար

Գազայում հայտնել են փախստականների ճամբարում իսրայելական հարվածից 29 զոհի մասին

Մերձավոր Արևելք

Գազայում հայտնել են փախստականների ճամբարում իսրայելական հարվածից 29 զոհի մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում