Սպորտ

Վահագն Հարությունյանը կշարունակի գլխավորել կանանց Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականը 

1 րոպեի ընթերցում

Վահագն Հարությունյանը կշարունակի գլխավորել կանանց Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականը 

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում Հայաստանի կանանց մինչև 18 տարեկանների հավաքականը այս տարի ևս կգլխավորի Վահագն Հարությունյանը: Նրան կօգնեն Լիաննա Բաղդասարյանը և Ալբերտ Հարությունյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը տեղի է ունենալու հուլիսի 30-ից օգոստոսի 4-ը Անդորայում: ԵԱ-ում մեր ընտրանին հանդես է գալու Բ ենթախմբում, որտեղ նրա մրցակիցներն են Ջիբրալթարն ու Վրաստանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի կանանց մինչև 18 տարեկանների հավաքականըՎահագն Հարությունյանի գլխավորությամբ 2016 թվականին դարձել է Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության հաղթող, 2017 թվականին կանանց մինչև 16 տարեկանների հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության չեմպիոն, իսկ մինչև 18 տարեկանների հավաքականը` արծաթե մեդալակիր:

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ասպարեզում ունեցած վաստակի համար Վահագն Հարությունյանին2017 թվականին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզչի պատվավոր կոչում:

Հարությունյանը նաև Ա լիգայի 2018/19 թթ. մրցաշրջանում հանդես եկող ՖԻՄԱ ակումբի գլխավոր մարզիչն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում