Դավիթ Թորոսյանը նախընտրել է մարզել պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներին
1 րոպեի ընթերցում
![Դավիթ Թորոսյանը նախընտրել է մարզել պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/02/963797.jpg)
ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը նախընտրել է մարզել պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներին, ոչ թե սիրողականներին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնեց Թորոսյանն ինքը: «Ես իմ ցանկությամբ եմ հրաժարվել հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից: Անհնար էր համատեղելը սիրողական բռնցքամարտիկների և պրոֆեսիոնալների հետ աշխատանքը: Ես չէի կարող համատեղել սիրողական բռնցքամարտիկների հետ իմ ներկայիս աշխատանքը»,- շեշտեց Թորոսյանը:
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի նոր գլխավոր մարզիչը Ռուդիկ Մկրտչյանն է, ով Եվրոպայի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովի անձնական մարզիչն է: Ռուդիկ Մկրտչյանը մինչ այս կատարում էր հավաքականի գլխավոր մարզչի օգնականի պարտականությունները:Հավաքականի 2-րդ մարզիչ նշանակվեց Վահան Ադիլխանյանը, ով ավելի վաղ եղել է հավաքականի գլխավոր մարզչի օգնական: