Հասարակական

Հրշեջները մարել են Արմավիրի տներից մեկում բռնկված հրդեհը

1 րոպեի ընթերցում

Հրշեջները մարել են Արմավիրի տներից մեկում բռնկված հրդեհը

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը փետրվարի 10-ի ժամը 06:41-ին ահազանգ է ստացել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Թումանյան փողոցիև Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկի մոտակայքում տուն է այրվում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թումանյան փողոցի տներից մեկում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:10-ին, մարվել՝ 08։03-ին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 70 քմ, պատուհանը՝ 10 քմ, վառելափայտ՝ 10 քմ և կենցաղային իրեր՝ 20 քմ:

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում