Տուրիզմի հիմնադրամը կմիանա կոմիտեին, «Բիզնես Արմենիա»-ն կվերակազմավորվի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միավորման և վերակազմավորման որոշումները կայացվել են՝ կառույցների արդյունավետությունը բարձրացնելու համար։ Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը: «Մենք որոշել ենք, որ տուրիզմի հիմնադրամը կմիավորվի տուրիզմի կոմիտեին, որովհետև, երբ վերլուծում ենք գործառույթները, որ փաստացի իրականացվում են այդ երկու կառույցներում, դրանք բովանդակությամբ էապես տարբեր չեն, և իրենց համատեղ կառավարումը կտա նաև ռեսուրսների և սահմանված թիրախներին հասնելու ջանքերի որոշակի արդյունավետություն: Այսինքն՝ այդտեղ մենք երկու կարծիք չունենք. կարծում ենք, որ ճիշտ ճանապարհով ենք գնում»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նա։

Նա, միաժամանակ, նշեց, որ «Բիզնես Արմենիա»–ն չի վերանում, այլ անցնում է վերակառուցման ճանապարհ: «Այսուհետև կա արդեն նոր նշանակված տնօրեն բիզնես կառույցի, և առաջիկայում տնօրենը կներկայացնի իր տեսակետները, թե ինչպես պետք է մոբիլիզացնել առկա ռեսուրսները, դրանք համալրել նոր, թարմ մարդկանցով և գաղափարներով՝ առաջիկայում ունենալով մեկ կարևոր նպատակ. բոլոր ռեսուրսները պետք է օգտագործվեն առավել խոշոր և նշանակալից ծրագրերի իրականացման ուղղությամբ»,– ասաց Տիգրան Խաչատրյանը:

Այդ ճանապարհին, Խաչատրյանի խոսքով, որևէ կարևոր գործառույթ, որ մինչ այս իրականացվել է «Բիզնես Արմենիա»–ի կողմից, դուրս չի մնալու: «Մենք, ընդամենը վերակազմակերպելով այդ գործառույթներն իրականացնելու ձևաչափը, դրանք իրականացնելու ենք այլ այնպիսի ստորաբաժանումների և կառուցվածքային միավորների ձևաչափում, որոնք պատասխանատու կլինեն նոր գործառույթների իրականացման համար ՝ ուղղակի չեն կոչվի «Բիզնես Արմենիա»–ի ստորաբաժանում, կարող է կոչվեն նախարարության ստորաբաժանում»,– ասաց նա:

Հայերեն Русский

Թուրքիայի ԱԳՆ-ն բարձր է գնահատում երկու հանցագործների արտահանձնման գործում Հայաստանի ցուցաբերած համագործակցությունը

Հրանտ Դինքի հիշատակը հարգել են այնտեղ, որտեղ նա սպանվել է 18 տարի առաջ

Շախմատի առաջնություններում կայացել են 6-րդ տուրի պարտիաները

Կազմակերպված հանցավորության մեջ ներգրավված երկու անձ Հայաստանից արտահանձնվել է Թուրքիա. ՀՀ ԱԳՆ

Վրացական իշխող կուսակցության պատգամավորը հայտարարել է, որ ընդդիմությունը ցանկանում է չեղարկել Guns N'Roses-ի համերգը

Մայր Տաճարում աղոթք է կատարվել Բաքվում պահվող հայ գերիների համար

Դոնալդ Թրամփը ողջունել է  ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդների ազատ արձակման մեկնարկը

ԱՄՆ-ում TikTok-ն անհասանելի է դարձել օգտատերերին

Վրաստանում մի խումբ ցուցարարներ են ձերբակալվել իրավապահների պահանջին չենթարկվելու համար

Իսրայելի ազգային անվտանգության նախարարը հրաժարական է տվել՝ ի նշան ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի դեմ բողոքի