Շարքային քաղաքացին հինգ տարի հետո 30-35 տոկոսով ավելի բարձր եկամուտներ է ունենալու. նախարար 

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանի համոզմամբ՝ տնտեսական հեղափոխությունն այն է, երբ բոլոր մարդիկ ունեն ազատ մտածելու, ստեղծագործելու և գործելու հնարավորություն: Այդ մասին Խաչատրյանը նշեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում՝պատասխանելով հարցին, թե՝ կառավարության ծրագրում նշված 5 տոկոս տնտեսական աճը, արդյոք, հեղափոխակա՞ն է, և ի՞նչն է այս ծրագրում հեղափոխական՝ ինչպես նշում է վարչապետը:

«Այսինքն՝ տնտեսական հեղափոխություն պետք է իրականացնեն տնտեսական կյանքի մասնակիցները, կառավարությունն այդ մեծ խաղի մեկ կարևոր կազմակերպիչը և մասնակիցն է և պարտավոր է անել այնպես, որ տնտեսավարող սուբյեկտների նախաձեռնությունները կյանքի կոչելու ճանապարհին որևէ խոչընդոտ չլինի, և աջակցություն ցուցաբերի: Դա շատ կարևոր փոփոխություն է և հեղափոխություն է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց նա:

Անդրադառնալով քննադատությանը, թե կառավարության նոր ծրագիրը նախորդի կրկնությունն է, նախարարն ասաց. «Կարող է բովանդակային առումով շատ տարբերություններ չգտնեք, բայց շեշտադրումների տարբերություններ կգտնեք, կարևոր է, թե ինչպիսի շեշտադրումներ է կատարում կառավարությունը և այդ ուղղություններով ինչ քայլեր է անում: Հավասար մրցակցությունը, շուկաներ մուտքի ազատությունը և գործելու ազատությունները ոչ միայն խոսք են, այլև գործ, և դա պետք է խորացվի, մենք չենք կարծում, որ բոլոր հարցերը լուծված են»:

Տիգրան Խաչատրյանը նշեց, որ կան բազմաթիվ ասված բաներ, որոնք արդեն իրականություն են:

Անդրադառնալով գործազրկությանը՝ նա նշեց, որ եթե տնտեսական աճը միջինը հինգ տոկոս կլինի, դա նշանակում է, որ եթե արտադրողականությունը տնտեսության մեջ նույնիսկ չավելանա, ապա այդ աճը 17-18 հազար մարդու թույլ կտա աշխատանք ունենալ:

Խոսելով շարքային քաղաքացու վրա տնտեսական աճի անդրադարձի մասին՝ Տիգրան Խաչատրյանն ասաց, թե քանի որ աճը լինելու է ավելի ներառական, ապա շարքային քաղաքացին հինգ տարի հետո 30-35 տոկոսով ավելի բարձր եկամուտներ է ունենալու, քան ունի այսօր:

Հայերեն English

Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել

«TRIPP» նախագծի և ԱԲ ծրագրերի իրականացմամբ կկարողանանք ապահովել տարեկան առնվազն 6 տոկոս տնտեսական աճ․ վարչապետ

Ուկրաինայի խորհրդարանը պատրաստ է շարունակել Հայաստանի հետ համագործակցությունը․ Ստեֆանչուկը շնորհավորել է Սիմոնյանին

Ինչու են որոշ զինվորականներ քվեարկել քվեարկության ավարտից հետո. պարզաբանում է ԿԸՀ նախագահը

Զելենսկին շնորհավորել է Հայաստանին ժողովրդավարական ընտրությունների անցկացման առթիվ

Թեհրանի և Քերմանշահի օդանավակայանները չեղարկել են բոլոր չվերթները

Ախուրիկ-Գյումրի երկաթուղային հատվածի վերականգնման մրցույթն արդեն հայտարարված է․ վարչապետ

Հութիները հաստատել են Իսրայելի դեմ հրթիռներ արձակելու մասին տեղեկությունը

Ընտրությունների արդյունքների վրա ազդող խախտում չի եղել. ԿԸՀ նախագահ

2026 թվականին «TRIPP» նախագծի շրջանակում գետնի վրա կսկսվեն իրական աշխատանքները․ Փաշինյան