Սպորտ

Գևորգ Հարությունյանը Ֆաջրի գավաթի խաղարկության առաջատարների խմբում է 

1 րոպեի ընթերցում

Գևորգ Հարությունյանը Ֆաջրի գավաթի խաղարկության առաջատարների խմբում է 

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում շարունակվող շախմատի Ֆաջրի գավաթի խաղարկությունում տեղի ունեցան 4-րդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ներկայացուցիչներից Գևորգ Հարությունյանը տոնեց 3-րդ անընդմեջ հաղթանակը և միացավ մրցաշարի առաջատարների խմբին: Հաղթանակ տոնեց նաև Կարեն Գրիգորյանը, իսկ Սամվել Տեր-Սահակյանն իր պարտիան ավարտեց հաշտությամբ:

4-րդ տուրից հետո աղյուսակը գլխավորում են 3.5 միավոր վաստակած 6 շախմատիստ: Մեր շախմատիստներից առաջատարների թվում է Գևորգ Հարությունյանը:Սամվել Տեր-Սահակյանը և Կարեն Գրիգորյանը առաջատարներին զիջում են կեսական միավորով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում