Սպորտ

Բռնցքամարտիկները բարձր տրամադրությամբ նախապատրաստվում են նոր մրցաշրջանին

1 րոպեի ընթերցում

Բռնցքամարտիկները բարձր տրամադրությամբ նախապատրաստվում են նոր մրցաշրջանին

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը սկսել է նախապատրաստվել նոր մրցաշրջանին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` թիմը նոր գլխավոր մարզչի ղեկավարությամբ երևանյան հավաք է անցկացնում, որին մասնակցում են նաև կանանց հավաքականի անդամները: Սա բռնցքամարտի ընտրանու առաջին հավաքն է, քանի որ հունվարին թիմն այդպես էլ ուսումնամարզական հավաք չանցկացրեց:

«Տղաները ոգևորված են և լավ տրամադրությամբ են նախապատրաստվում նոր մրցաշրջանին: Մարզումներն ընթանում են իրենց հունով, և հիմնական շեշտը դրված է ֆիզիկական պատրաստվածության վրա»,-ասաց նորանշանակ մարզիչ Ռուդիկ Մկրտչյանը:

Ընտրանուն կմիանա նաև Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովը: Հավաքականը մարտին կմասնակցի մինչև 21 տարեկանների Եվրոպայի առաջնությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում