Սպորտ

Սամվել Տեր-Սահակյանը հաղթանակով մեկնարկեց Ֆաջրիի գավաթի խաղարկությունում

1 րոպեի ընթերցում

Սամվել Տեր-Սահակյանը հաղթանակով մեկնարկեց Ֆաջրիի գավաթի խաղարկությունում

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ներկայացուցիչ շախմատիստները հաջող են մեկնարկել Ֆաջրիի գավաթի խաղարկությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իրանում մեկնարկեց Ֆաջրիի գավաթի 27-րդ խաղարկությունը, որին մասնակցում են 13 երկրների 126 մասնակիցներ, այդ թվում՝ 16 գրոսմայստեր: Մրցաշարում առաջին դասակարգված շախմատիստն է Յուրի Կուզուբովը: Մրցաշարի մասնակիցների թվում են նաև Հայաստանի 10 պատվիրակ: Կայացած առաջին տուրում Հայաստանի մասնակիցներից հաղթանակ տոնեցին գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը և պատանի շախմատիստ Արեգ Շմավոնյանը: Գրոսմայստերներ Կարոն Գրիգորյանը, Արման Միքայելյանը և Գևորգ Հարությունյանն իրենց պարտիաներն ավարտեցին հաշտությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում