Հասարակական

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում քննարկել են Գևորգ Գորգիսյանի հեղինակած օրենքի նախագիծը

1 րոպեի ընթերցում

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում քննարկել են Գևորգ Գորգիսյանի հեղինակած օրենքի նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարկադիր կատարումն ապահովող ծառայութունում կայացել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանի, ՀՀ ԱԺ պատգամավոր Գևորգ Գորգիսյանի և Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանի հանդիպումը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից, աշխատանքային քննարկմանը ներկա են գտնվել նաև ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ կենտրոնական բանկի, ինչպես նաև Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ներկայացուցիչները:

Աշխատանքային հանդիպման շրջանակներում կողմերը քննարկել են Գևորգ Գորգիսյանի հեղինակած՝ ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի դրույթները, մասնավորապես՝ օրենսդրական նոր նախագծով նախատեսվող՝ հարկադիր կատարողների կողմից պարտապանի դրաման միջոցների վրա արգելանքի կիրառման և վերացման հետ կապված հարցերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում