Իրանագետը կարևորում է Հայաստանի տնտեսական հարաբերությունները Իրանի հետ 

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում իշխանափոխությունից հետո արտաքին հարաբերությունների ոլորտում որոշակի դադար է նկատվում, և դա վերաբերում է նաև Հայաստան-Իրան հարաբերություններին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը: Նրա խոսքով՝ այդ դադարը պետք է հնարավորինս արագ և որակյալ կերպով լրացվի, որովհետև հայ-իրանական հարաբերությունների օրակարգը չափազանց հարուստ է և օգտակար: «Այս իմաստով Հայաստանի երկրորդ հարևանը, որը մեզ հետ ունի նաև բարեկամական հարաբերություններ, մեր արտաքին քաղաքական օրակարգում զբաղեցնում է յուրահատուկ տեղ»,-ասաց Ոսկանյանը՝ կարևորելով հատկապես Պարսից ծոցը Սև ծովին կապող միջանցքի ծրագիրը: Իրանագետի խոսքով՝ նման ազգակ Իրանի կողմից եղել է նաև Փաշինյան-Ռոհանի հանդիպման ընթացքում՝ ՄԱԿ-ի հարթակից: «Ինչ վերաբերում է Հյուսիս-հարավ ավտոմայրուղուն, դա մեր պետությանը ոչ միայն տնտեսական զարգացում կապահովի, այլև նոր տարածաշրջանում նոր հարթության մեջ հայտնվելու հնարավորություն կտա»,- ընդգծեց նա:

Վարդան Ոսկանյանի խոսքով՝ կարևոր է նաև էներգետիկ ծրագրերի հատվածը, որին պետք է մեծ ուշադրություն դարձվի: «Այստեղ մենք պետք է լինենք շատ ստեղծագործ: Պետք է կարողանանք ստեղծել նոր ձևաչափեր, որտեղ Հայաստանը կունենա կրկին կապող օղակի դերակատարություն: Խոսքը վերաբերում է հատկապես Հայաստան- Իրան-Վրաստան ձևաչափին, Թուրքմենստան-Իրան-Հայաստան հարաբերություններին: Հայաստանը կարող է կարևոր դեր ստանձնել նաև Եվրամիության և Իրանի հետ հարաբերություններում»,- նշեց նա՝ կարևորելով Հայաստանի համար Իրանի հետ տնտեսական հարաբերությունները:

«Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացումը, որքանով որ բխում է Հայաստանի շահերից, նույնքանով էլ բխում է Իրանի շահերից, հետևաբար Իրանում որոշում կայացնողները ևս շահագրգիռ են»,-հավելեց բանախոսը:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում