Սպորտ

Ռոբերտ Փիլիպոսյանը «Մոսկվա օփենի» C մրցաշարում գրավել է 5-րդ տեղը 

1 րոպեի ընթերցում

Ռոբերտ Փիլիպոսյանը «Մոսկվա օփենի» C մրցաշարում գրավել է 5-րդ տեղը 

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մոսկվա օփենի» միջազգային փառատոնում Հայաստանի ներկայացուցիչ Ռոբերտ Փիլիպոսյանը գրավել է 5-րդ տեղը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ավարտվեց«Մոսկվա օփեն» խոշոր միջազգային շախմատային փառատոնը, որի շրջանակում անցկացվում էին 15-ից ավել մրցաշարեր: Ընդհանուր առմամբ մրցաշարերին մասնակցեցշուրջ 2000 շախմատիստ: Փառատոնի A, B և C մրցաշարերի մասնակիցների թվում էին նաևՀայաստանի 17 պատվիրակ:

C մրցաշարում հաջող հանդես եկավ 12-ամյա շախմատիստ Ռոբերտ Փիլիպոսյանը, ով 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և գրավեց 5-րդ հորիզոնականը:Փիլիպոսյանը նաև շուրջ 100 կետով բարելավեց իր անհատական վարկանիշը:

Նույնքան միավոր վաստակած Արթուր Ղարագյոզյանը գրավեց 9-րդ տեղը: A մրցաշարի հաղթող դարձավ Բորիս Սավչենկոն, ով վաստակեց 7.5 միավոր: Հայաստանի ներկայացուցիչներից Հովիկ Հայրապետյանը հաղթողից ետ մնաց 1 միավորով ևկիսեց 8-19-րդ հորիզոնականները: B մրցաշարի հաղթող դարձավ 8 միավոր վաստակած Անաստասիա Բոդնարուկը: Մեր երկրի ներկայացուցիչներից Սուսաննա Գաբոյանը վաստակեց 5.5, իսկ Աստղիկ Հակոբյանը՝ 3 միավոր:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում