Մշակույթ

Ջերոմ Սելինջերի ընտանիքը կհրապարակի գրողի անտիպ գործերը

1 րոպեի ընթերցում

Ջերոմ Սելինջերի ընտանիքը կհրապարակի գրողի անտիպ գործերը

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Տարեկանի արտում` անդունդի եզրին» հանրահայտ գրքի հեղինակ Ջերոմ Սելինջերի ընտանիքը պատրաստվում է առաջիկա տարիներին լույս ընծայել հեղինակի անտիպ ստեղծագործությունները:

Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «The Guardian»-ին:

1951 թվականին «Տարեկանի արտում` անդունդի եզրին» ստեղծագործության գլխապտույտ հաջողությունից հետո, Սելինջերը մեկուսացած կյանքով է ապրել: Նա մահացել է 2010 թվականին: Երկար տարիներ խոսվում էր այն մասին, որ գրողը մահից հետո չհրատարակած բազմաթիվ գործեր է թողել: Նրա որդին` Մեթը, հաստատել է, որ հայրը այդ տարիների ընթացքում չի դադարել գրել:

«Նա ցանկանում էր, որ ես հավաքեմ իր բոլոր գործերը: Իմանալով աշխատանքների մասշտաբները` հայրս հասկանում էր, որ դրանք հավաքելը երկար ժամանակ կպահանջի: Հենց ավարտեմ այդ գործը, մենք կհրապարակենք անտիպները»,-նշել է Մեթը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում