Հասարակական

ԱԱԾ քննչական դեպարտամենտն առաջիկայում հանդես կգա Քոչարյանի ունեցվածքի մասին հաղորդագրությամբ. Վանեցյան

1 րոպեի ընթերցում

ԱԱԾ քննչական դեպարտամենտն առաջիկայում հանդես կգա Քոչարյանի ունեցվածքի մասին հաղորդագրությամբ. Վանեցյան

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտն առաջիկայում հանդես կգա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու իր ընտանիքի ունեցվածքի վերաբերյալ հաղորդագրությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին փետրվարի 1-ին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

«Քրեական գործը հարուցված է, իրականացվում է քննություն, և արդյունքների մասին առաջիկայում Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի կողմից կլինի համապատասխան հաղորդագրություն»,- ասաց Վանեցյանը:

Սեպտեմբերի 11-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում Արթուր Վանեցյանն ասաց, որ իրենց ձեռքի տակ է այն սխեման, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը դարձել «Կոնգրես» հյուրանոցի սեփականատեր:

ԱԱԾ տնօրենը նաև հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանի մնացած ունեցվածքի մասին էլ տվյալներ ունեն, որոնք հետագայում կներկայացնեն: Նա նշեց, որ այդ ամենի հետ կապված արդեն հարուցվել է քրեական գործ` փողերի լվացման հիմքով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում