Պատանի շախմատիստ Ռոբերտ Փիլիպոսյանը Մոսկվա Օփենի C մրցաշարի առաջատարների խմբում է 

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում մեկնարկել է Մոսկվա Օփեն խոշոր միջազգային շախմատային փառատոնը, որի շրջանակում անցկացվում են 15-ից ավելի մրցաշարեր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ընդհանուր առմամբ մրցաշարերին կմասնակցեն շուրջ 2000 շախմատիստներ: Փառատոնի A, B և C մրցաշարերի մասնակիցների թվում են Հայաստանի 17 պատվիրակներ: Գլխավոր՝ A մրցաշարին մասնակցում է 198 շախմատիստ 19 երկրից, այդ թվում՝ 19 գրոսմայստեր: Այս մրցաշարում հանդես է գալիս Հայաստանի 6 պատվիրակ:

6-րդ տուրից հետո աղյուսակը 5.5 միավորով միանձնյա գլխավորում է միջազգային վարպետ Սերգեյ Խանինը: Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքն ունի գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը, ով իր ակտիվում գրանցել է 4 միավոր:

B մրցաշարում, որում հանդես են գալիս միայն կանայք, աղյուսակը 6 հնարավորից 6 միավորով գլխավորում է Եկատերինա Գոլցևան: Հայաստանի ներկայացուցիչներից Սուսաննա Գաբոյանը վաստակել է 3, իսկ Աստղիկ Հակոբյանը՝ 2.5 միավոր:

C մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչը՝ պատանի շախմատիստ Ռոբերտ Փիլիպոսյանը 5.5 միավորով կիսում է 1-3-րդ հորիզոնականները, Վահագն Խաչատրյանը և Արթուր Ղարագյոզյանը առաջատարներից ետ են մնում կեսական միավորով:

Հայերեն

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն