Հասարակական

Առաջարկվում է արգելել խոշտանգում կատարած անձանց նկատմամբ համաներման կիրառումը. նախարարությունը նախագիծ է ներկայացրել

3 րոպեի ընթերցում

 Առաջարկվում է արգելել խոշտանգում կատարած անձանց նկատմամբ համաներման կիրառումը. նախարարությունը նախագիծ է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարությունը e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարկման միասնական կայքում հանրային լայն քննարկման է ներկայացրել մի նախագիծ, որով առաջարկում է արգելել խոշտանգում կատարած կամ անմարդկային վերաբերմունք դրսևորած անձանց քրեական պատասխանատվությունից կամ պատժից վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով ազատումը, այդ անձանց ներմամբ, համաներմամբ ազատումը, ինչպես նաև պատիժը պայմանական չկիրառելու ինստիտուտի կիրառումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գործող օրենսդրությամբ խոշտանգման հանցակազմի նկատմամբ վաղեմության ժամկետները կիրառելի են:

«Անդրադառնալով համաներման և խոշտանգման անպատժելիությանը հանգեցնող այլ համարժեք միջոցների խնդրին՝ անհրաժեշտ է ընդգծել, որ ՀՀ Ազգային ժողովը 2018 թվականի մարտի 7-ին ընդունեց «Ներման մասին» ՀՀ օրենքը, որի 7-րդ հոդվածի 4-րդ մասով հստակ ամրագրվեց, որ ներում չի շնորհվում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված՝ խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործության կամ խոշտանգման համար դատապարտված անձին: Համաներման մասով ՀՀ գործող օրենսդրությամբ նման բացառություն սահմանված չէ: Նման արգելք չի նախատեսվում նաև պատիժը պայմանականորեն չկիրառելու ինստիտուտի հետ կապված:

Ընդհանուր առմամբ, միջազգային իրավունքում ընդունված է, որ ոչ միայն խոշտանգման հանցակազմի, այլև որոշ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում վաղեմության ժամկետի կիրառումն անթույլատրելի է»,- նշված է նախագծում:

Ըստ նախագծի` խոշտանգում կատարած անձանց քրեական պատասխանատվությունից կամ պատժից վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով ազատելու, այդ անձանց նկատմամբ համաներում, ինչպես նաև այդ արարքի անպատժելիությանը հանգեցնող այլ համարժեք միջոցներ կիրառելու արգելք նախատեսող օրենսդրական հիմքերի ամրապնդման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններից՝ նպատակ հետապնդելով երաշխավորել վավերացված միջազգային պայմանագրերով սահմանված կարգավորումների ամբողջական իմպլեմենտացիան ազգային մակարդակում:

«Առաջարկվող օրենսդրական փոփոխությունների պայմաններում կապահովվի լիարժեք համապատասխանություն ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների և ներպետական օրենսդրությամբ սահմանված իրավակարգավորումների միջև: Միաժամանակ, կբարձրանա խոշտանգման դեպքերի քննության և անպատժելիության դեմ պայքարի արդյունավետությունը, իրավական բնույթի որակական նոր հիմքերի վրա կդրվի պաշտոնատար անձանց կողմից բռնությունների գործադրման դեմ պետության կողմից տարվող քրեական քաղաքականությունը», - նշված է նախագծում:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Պաղեստինի ԱԳՆ-ն ողջունել է Պաղեստինի Պետությունը ճանաչելու մասին Հայաստանի հայտարարությունը

Քաղաքականություն

Պաղեստինի ԱԳՆ-ն ողջունել է Պաղեստինի Պետությունը ճանաչելու մասին Հայաստանի հայտարարությունը

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբին

Իրավունք

ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբին

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Խիստ կարևոր է պահպանել  համակեցության կանոնները. ՄԻՊ-ը բողոքներ է ստանում ուշ երեկոյան հնչող բարձր երաժշտության վերաբերյալ

Իրավունք

Խիստ կարևոր է պահպանել համակեցության կանոնները. ՄԻՊ-ը բողոքներ է ստանում ուշ երեկոյան հնչող բարձր երաժշտության վերաբերյալ

Վահան Քերոբյանի տնային կալանքի ժամկետն ավարտվել է

Իրավունք

Վահան Քերոբյանի տնային կալանքի ժամկետն ավարտվել է

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում