Քաղաքականություն

Գերմանիայում մեծ է հետաքրքրությունը Հայաստանում տեղի ունեցող զարգացումների նկատմամբ. Վարչապետի մամուլի խոսնակ

2 րոպեի ընթերցում

Գերմանիայում մեծ է հետաքրքրությունը Հայաստանում տեղի ունեցող զարգացումների նկատմամբ. Վարչապետի մամուլի խոսնակ

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Գերմանիա պաշտոնական այցի առաջին օրը բավական հագեցած էր և արդյունավետ։ Ինչպես Գերմանիայից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն՝ ամփոփելով վարչապետի այցի առաջին օրը։

«Օրը սկսվեց KFW բանկի ներկայացուցիչների հետ հանդիպումով։ Այդ բանկը բավական ներգրավվածություն ունի Հայաստանում՝ իրականացնելով մի քանի ծրագիր։ Վարչապետը քննարկում էր այդ ծրագրերի ընթացքը։ Կարող եմ ընդգծել, որ բանկն ունի շահագրգռվածություն շարունակել մնալ Հայաստանում, նոր ծրագրեր նախաձեռնել»,- ասաց Վլադիմիր Կարապետյանը։

Նա անդրադարձավ Քյոլնի տեխնիկական համալսարանի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի միջև հուշագրի ստորագրմանը՝ նշելով, որ լավ հիմք է կրթության ոլորտում համատեղ աշխատելու համար։

«Վարչապետը Քյոլնի տեխնիկական համալսարանում հանդես եկավ ելույթով, ինչը ջերմորեն ընդունվեց։ Նա խոսեց մեր առաջնահերթությունների, գիտության, կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաներում մեր նվաճումների մասին։ Նա պատասխանեց նաև ներկաների հարցերին, որոնք տարբեր էին։ Կարող եմ ասել, որ հետաքրքրությունը Հայաստանում տեղի ունեցող զարգացումների նկատմամբ մեծ է», - ասաց Վլադիմիր Կարապետյանը։

Մովսես Հարությունյանը նշանակվել է ՀՀ ԱԺ նախագահի օգնական

Նշանակում

Մովսես Հարությունյանը նշանակվել է ՀՀ ԱԺ նախագահի օգնական

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Տալլին

Արտաքին քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Տալլին

Փարիզում հունիսի 27-ին կկայանա Ֆրանկոֆոնիայի խաղերի դրոշը Հայաստանի Հանրապետությանը փոխանցելու պաշտոնական արարողությանը

Սպորտ

ՀՀ ԱԺ նախագահը և Լատվիայի նախագահը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների լայն շրջանակին վերաբերող հարցեր

Պաշտոնական

Հնարավոր հորդառատ տեղումներով պայմանավորված՝ Փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության

Հայաստան

Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում և Սյունիքում սպասվում են հորդառատ անձրևներ, Սյունիքի երեք գետերի ավազաններում հնարավոր են հեղեղումներ

ՀՀ ֆինանսների եւ ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարարները քննարկել են առկա համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր

Տնտեսություն

Գյումրու ավագանին հաստատեց «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի շրջանակում տրամադրվող տեխնիկական աջակցության դրամաշնորհի համաձայնագիրը

Մարզեր

ՀՀ-ում թմրամիջոցների շրջանառության դեպքերն աճել են. մասնագետը ծնողների ուշադրությունը հրավիրում է վարքագծի փոփոխություններին

Իրավունք

«Ակադեմիական քաղաք»-ում նախատեսվում է կառուցել 35 հազար տեղանոց ազգային ստադիոն և ժամանակակից բազմաֆունկցիոնալ համերգասրահ

Կրթություն

ՀՀ ՊԵԿ-ը կանխել է թմրամիջոցների ներմուծման փորձը. Իրանի քաղաքացին ձերբակալվել է

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում