Մշակույթ

ԱՄՆ-ում մահացել Է դերասան Դիք Միլլերը

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում մահացել Է դերասան Դիք Միլլերը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 90 տարեկան հասակում՝ իր ծննդյան օրվանից մեկ ամիս անց, վախճանվել Է հոլիվուդյան կինեմատոգրաֆի վետերան Դիք Միլլերը, որը հայտնի Է բազմաթիվ Էպիզոդիկ դերերով ֆիլմերում ու սերիալներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Hollywood Reporter հրատարակությունը՝ վկայակոչելով ընտանիքի ներկայացուցչին:

Հրատարակության տվյալներով՝ դերասանը վախճանվել Է հունվարի 30-ին Լոս Անջելեսում բնական պատճառներով, նրա կողքին են եղել կինը, դուստրը եւ թոռնուհին: Միլլերը ծնվել Է 1928 թվականի դեկտեմբերի 25-ին: Նա ծառայել Է զինված ուժերում, այնուհետեւ ընդունվել Է համալսարան եւ գիտությունների թեկնածուի աստիճան ստացել հոգեբանության գծով: Աշխատելով հիվանդանոցներում՝ նա պարբերաբար ելույթ Է ունեցել Բրոդվեյում: 1952 թվականին տեղափոխվելով Կալիֆոռնիա՝ նա զբաղվել Է դերասանական կարիերայով: Նրա ֆիլմագրությունը ներառում Է այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Տերմինատորը», «Գրեմլինները» եւ «Առակներ դամբարանից.Դեւ-ասպետը»: «Արյան դույլը» (1959) ֆիլմում խաղացած դերը դարձել Է նրա միակ գլխավոր դերը: Սակայն նա խաղացել Է եւս 175 ֆիլմերում եւ աշխատել այնպիսի ռեժիսորների հետ, ինչպիսիք են Ջեյմս Քամերոնը, Մարտին Սկորսեզեն, Ջոնաթան Քապլանը եւ Ջո Դանթեն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում