Մարզահամերգային համալիրի նոր տնօրենի ընտրությունը տևել է 9 ժամ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարզահամերգային համալիրի տնօրենի համար հայտարարված մրցույթում տնօրեն է նշանակվել Կարեն Ղազարյանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` մրցույթի ամփոփումը տևել է 9 ժամ: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը:

«Ստացվել էր 24 հայտ, ներկայացել էին 21 հոգի, որոնցից մեկը ընթացքում հրաժարվեց մասնակցությունից և հեռացավ։ Հանձնաժողովի գնահատականների հանրագումարի արդյունքում ամենաբարձր բալեր ստացավ և ընտրվեց Կարեն Ղազարյանը։

Հաջորդ հինգ ամենաբարձր բալեր ստացած թեկնածուներին առաջարկվեց կազմակերպության կանոնադրության փոփոխությունից հետո ընդգրկվել կառավարման խորհրդի կազմում։ Նույն առաջարկն արեցի նաև մեր այսօրվա հանձնաժողովի անդամներից տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանին և ՄՀՀ ճարտարապետներից Հրաչյա Պողոսյանին, ովքեր տվեցին իրենց համաձայնությունը»,- գրել է Նարեկ Բաբայանը:

Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի աշխատողները բաց նամակ էին հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Դրանում, մասնավորապես, նշել են, որ դեմ են տնօրեն Վազգեն Ասատրյանի լիազորությունների դադարեցմանը: Նրանք շեշտել էին, որ Վազգեն Ասատրյանի ղեկավարման երեք տարիները՝ 2015-2018 թթ., hամալիրի համար նշանավորվել են մի շարք կարևորագույն միջոցառումների կազմակերպմամբ, որոնք մեր պետությունը հավուր պատշաճի ներկայացրել են միջազգային տարբեր հարթակներում(«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության երկու միջոցառումների կազմակերպում, Ֆրանկոֆոնիայի XV և XVII գագաթաժողովների կազմակերպում, Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառման կազմակերպում և այլն): Տարեկան կտրվածքով նախատեսված պետական և տոնական միջոցառումները ևս կազմակերպվել են բարձր մակարդակով:

Հայերեն Français Русский

Վեց և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին բնակարանի համար յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 միլիոն դրամ կտրվի

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել փաստաբանի կողմից վստահորդից 820 հազար դրամի գողության փորձ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունից

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ծրագրում է մեկնել Թուրքիա՝ մասնակցելու COP31-ին

Չեմ պատրաստվում համակերպվել․ վարչապետը՝ բանակում զինծառայողների մահվան դեպքերի մասին

63-72 տարեկան քաղաքացիները բիզնեսի համար կկարողանան ստանալ մինչև 2 միլիոն դրամ պետական աջակցություն

Swift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերում

Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համախմբման մասին․ ինչպես է արձագանքում իշխանությունը

Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել

Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անց

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը