Հաագայի եկեղեցին դադարեցրել է հայ ընտանիքի արտաքսման դեմ շուրջօրյա պատարագը. Նիդերլանդների կառավարությունը կվերանայի որոշումը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաագայի բողոքական եկեղեցին, որը 2018 թվականի հոկտեմբերից օրական 24 ժամ անդադար պատարագ էր մատուցում հայկական ընտանիքի արտաքսումը կանխելու նպատակով, դադարեցրել է պատարագն այն բանից հետո, ինչ Նիդերլանդների կառավարությունը հայտարարել է միգրացիոն քաղաքականության մեջ փոփոխություններ մտցնելու որոշման մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է The New York Times պարբերականը:

Համաձայն Նիդերլանդներում գործող օրենքների՝ իրավապահ մարմիններն իրավունք չունեն մուտք գործել եկեղեցու տարածք, երբ այնտեղ պատարագ է մատուցվում, ուստի եկեղեցին որոշել է նաև կամավոր հոգևոր սպասավորների միջոցով անդադար պատարագ իրականացնել՝ թույլ չտալով արտաքսել հայ ընտանիքին՝ Սասուն և Անուշ Թամրազյաններին, ինչպես նաև նրանց երեխաներին՝ 21-ամյա Հայարփիին, 19-ամյա Վարդուհուն և 15-ամյա Սեյրանին:

Նիդերլանդների իշխող կոալիցիան հունվարի 30-ին հայտարարել է, որ վերանայելու է երեխաներին ապաստան տալու հարյուրավոր դիմումները: Այս որոշումից հետո եկեղեցին հայտարարել է հոկտեմբերի 26-ից անդադար շարունակվող պատարագն ավարտելու մասին:

Հոգևոր սպասավոր Թեո Հեթեման կատարվածի առնչությամբ նշել է. «Մենք անասելիորեն երախտապարտ ենք Նիդերլանդներում հարյուրավոր փախստական ընտանիքների ապահով ապագայի համար»:

Թամրազյանների ընտանիքը Նիդերլանդներում է արդեն ինը տարի. ապաստան տրամադրելու դատական գործընթացները շարունակվել են տարիներ: Այս ընթացքում Թամրազյանների ընտանիքի անդամներն արդեն հասցրել են ինտեգրվել տեղի հասարակությանը, ձեռք բերել ընկերներ: Միայն հոկտեմբերի 25-ին դատարանը վճիռ էր կայացրել, համաձայն որի՝ ընտանիքը պետք է վերադառնա հայրենիք՝ Հայաստան, որը Նիդերլանդների կառավարությունը համարում է ապահով նրանց համար:

Ընտանիքի արտաքսումը կանխելու նպատակով եկեղեցում անդադար շարունակվող պատարագի մասին լուրը հայտնվել էր ինչպես տեղական, այնպես էլ միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների գլխագրերում:

Իսկ ամիսներ առաջ բոլորի ուշադրության կենտրոնում էին երկրում արտաքսման վտանգի առաջ հայտնված հայ 12-ամյա Լիլին և 13-ամյա Հովիկը: Չարտաքսվելու վերջին հույսը կորցրած երեխաներն անգամ անհետացել էին իրենց խնամակալի տնից, որից հետո ոստիկանական որոնումներ էին սկսվել: Երկար որոնումներն ի վերջո արդյունք էին տվել: Մինչ այդ երկրում սկսվել էին տարբեր ակցիաներ՝ ի պաշտպանություն հայ երեխաների: Ի վերջո, Նիդերլանդների արդարադատության նախարար Մարկ Հարբերսը, օգտվելով իր լիազորություններից, բնակության թույլտվություն էր շնորհել երեխաներին:

Հայերեն العربية English Русский

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները