Չենք կարող նույնիսկ քննարկել «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևը. Փաշինյան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումները բանակցություններ չեն, դրանք ոչ պաշտոնական շփումներ են, որոնց ընթացքում ուղղակի տեղի է ունենում մտքերի փոխանակում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հունվարի 30-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Լրագրողի հարցադրմանը, որ վերջերս սկսել է շրջանառվել այսպես կոչված «տարածքներ խաղաղության դիմաց» թեզը, ՀՀ վարչապետը պատասխանեց.

«Մենք ընդհանրապես չենք կարող նույնիսկ քննարկել «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևը»:

Փաշինյանը նկատեց, որ ներկայիս կառավարությունը ԼՂ կարգավորման հարցում վարում է քաղաքականություն, որ նախկինում ոչ մի կառավարություն չի վարել:

«Որևէ զուգահեռ տանելը և նախկինում վարած քաղաքականության հետ ընդհանրություն գտնելու փորձերը կատարյալ մոլորություն են»,-վստահեցրեց Փաշինյանը:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների կողմից բանակցությունները վերսկսելու ու նոր թափ հաղորդելու նախաձեռնություն կա, Փաշինյանն ասաց. «Այս հարցը գտնվում է արտգործնախարարների քննարկման օրակարգում»:

Հայերեն العربية English Français Русский

Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից

Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել