Օզի Օսբոռնը հիվանդության պատճառով հետաձգել Է համերգները Եվրոպայում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի լեգենդար երաժիշտ եւ Black Sabbath խմբի հիմնադիր Օզի Օսբոռնը Եվրոպայում «No More Tours 2» շրջագայության շրջանակներում պլանավորված համերգները հետաձգել Է թոքաբորբի զարգացման սպառնալիքի պատճառով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Facebook-ում Օսբոռնի պաշտոնական Էջում հաղորդվում Է, որ գրիպով հիվանդանալու կապակցությամբ հունվարի 29-ին Օսբոռնն ստիպված Է եղել հետաձգել առաջին չորս համերգները Եվրոպայում: Ավելի ուշ հայտարարություն Է հայտնվել այն մասին, որ Օսբոռնին ախտորոշել են վերին շնչուղիների սուր վարակ, որը, բժշկի կարծիքով, կարող Է վերաճել թոքաբորբի՝ հաշվի առնելով ելույթները համերգների ժամանակ եւ ձմեռ ժամանակ Եվրոպայով ուղեւորությունների ինտենսիվ գրաֆիկը: Այդ պատճառով որոշում Է ընդունվել հետաձգել բոլոր ելույթները Եվրոպայում, որոնք պլանավորված Էին հունվարի 30-ից մինչեւ մարտի 3-ն ընկած ժամանակաշրջանում:

«Ես կցանկանայի իմ բոլոր երկրպագուներից, որոնք այս բոլոր տարիների ընթացքում այնքան լոյալ են եղել իմ նկատմամբ, իմ խմբից, իմ թիմից եւ Judas Priest-ից (ռոք-խումբ, որը երաժշտի հետ համատեղ ելույթ Է ունենում շրջագայության շրջանակներում) ներողություն խնդրել այն բանի համար, որ ձեզ անհարմար կացության մեջ դրեցի»,-հայտարարել Է Օսբոռը:

Երաժիշտը նաեւ խոստացել Է որ Եվրոպայում շրջագայությունը կկայանա:

Օսբոռնը պետք Է ելույթ ունենար Իռլանդիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Շվեդիայում, Ֆինլանդիայում, Շվեյցարիայում, Իտալիայում եւ Իսպանիայում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Français Русский

Վեց և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին բնակարանի համար յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 միլիոն դրամ կտրվի

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել փաստաբանի կողմից վստահորդից 820 հազար դրամի գողության փորձ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունից

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ծրագրում է մեկնել Թուրքիա՝ մասնակցելու COP31-ին

Չեմ պատրաստվում համակերպվել․ վարչապետը՝ բանակում զինծառայողների մահվան դեպքերի մասին

63-72 տարեկան քաղաքացիները բիզնեսի համար կկարողանան ստանալ մինչև 2 միլիոն դրամ պետական աջակցություն

Swift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերում

Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համախմբման մասին․ ինչպես է արձագանքում իշխանությունը

Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել

Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անց

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը