Սպորտ

Բռնցքամարտի թիմի նոր մարզիչն առաջնահերթ է համարում հաջող մասնակցությունը Եվրոպայի երիտասարդների առաջնությանը 

2 րոպեի ընթերցում

Բռնցքամարտի թիմի նոր մարզիչն առաջնահերթ է համարում հաջող մասնակցությունը Եվրոպայի երիտասարդների առաջնությանը 

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Ռուբիկ Մկրտչյանի կարծիքով, առաջնահերթ է լավ մասնակցությունը Եվրոպայի երիտասարդների առաջնությանը:

«Մեզ համար առաջին նպատակը երիտասարդների Եվրոպայի առաջնությունում լավ մասնակցությունն է: Այնուհետև այս տարվա համար մեր ուշադրության կենտրոնում կլինեն նաև Եվրոպական խաղերը»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Մկրտչյանը:

Խոսելով ընտրանու ֆունկցիոնալ վիճակի մասին` Մկրտչյանը փաստեց, որ ինքը նախկին գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանից նորմալ ժառանգություն է ստացել, և ընտրանին լավ վիճակում է: «Իմ կարծիքով, մենք կկարողանանք ապահովել այդքան սպասված օլիմպիական ուղեգրերը Տոկիոյի 2020 թվականի խաղերի համար»,- շեշտեց նա:

Փետրվարի 4-ին բռնցքամարտի հավաքականն ուսումնամարզական հավաք կանցկացնի Երևանում` Օլիմպավանում:

ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայում հունվարի 28-ին կայացավ մարզչական խորհրդի նիստ՝ ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանի գլխավորությամբ: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը վստահվեց գյումրեցի մարզիչ Ռուդիկ Մկրտչյանին՝ Եվրոպայի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովի անձնական մարզչին: Ռուդիկ Մկրտչյանը մինչ այս կատարում էր հավաքականի գլխավոր մարզչի օգնականի պարտականությունները: Հավաքականի 2-րդ մարզիչ նշանակվեց Վահան Ադիլխանյանը, որն ավելի վաղ եղել է հավաքականի գլխավոր մարզչի օգնական:

Լուսանկարը` MediaMax Sport

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում