Վիտալի Բալասանյանը պարտադիր է համարում Արցախի և Հայաստանի միջև ռազմաքաղաքական դաշինքի մասին համաձայնագրի կնքումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը պարտադիր է համարում Արցախի և Հայաստանի Հանրապետությունների միջև ռազմաքաղաքական դաշինքի մասին համաձայնագրի կնքումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում Բալասանյանը նշեց, որ այդ համաձայնագիրը միանշանակ պետք է կնքվի:

«Բանակցային բոլոր գործընթացները պետք է իրականացվեն փաստաթղթերով, և այդ համաձայնագիրը նույնպես պետք է առկա լինի: Այս ամենի վերաբերյալ աշխատանքներ են տարվում, որևէ բացասական պատասխան չի եղել ներկա իշխանություններից: Համոզված եմ, որ միջազգային հանրությունը նույնպես շատ լավ կընդունի»,- ընդգծեց Բալասանյանը:

Նրա խոսքով՝ Հայաստան-Ադրբեջան բանակցությունները պետք է ընթանան պաշտոնական փաստաթղթի շուրջ, մինչդեռ ներկայում այդ ամենը բանավոր է: «Նրանք, ովքեր խոսում են, որ ժողովրդին պետք է պատրաստել խաղաղության, ես առաջարկում և հորդորում եմ, որպեսզի համապատասխան ինստիտուտները, երկրի ղեկավարները նախ և առաջ տարածաշրջանում կնքեն խաղաղության պայմանագիր: Եթե մենք չունենք խաղաղության պայմանագիր, մենք չունենք այն փաստաթուղթը, որը միջազգային հանրությունը կճանաչի: Այդ դեպքում չի կարող ժողովուրդներին խաղաղության պատրաստելու մասին խոսք գնալ»,- նկատեց Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարը:

Հայերեն

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին