Տատյանա Վալովայան օրինակելի է համարում Հայաստանի՝ ԵԱՏՄ շուկա ապրանքների արտահանման ցուցանիշը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՏՄ անդամ երկրները հայ գործընկերներից սովորելու բան ունեն՝ եվրասիական շուկայում ապրանքների արտահանման մասով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԵԱՏՄ 5-ամյակին և Եվրասիական ինտեգրման գաղափարի 25-ամյակին նվիրված տեսակամուրջով նման տեսակետ հայտնեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայան՝ պատասխանելով ղրղզ լրագրողի հարցին:

Լրագրողը նկատեց, որ ԵԱՏՄ-ն արտահանման համար մեծ հնարավորություն է տալիս, սակայն անցյալ տարում իրենց երկրից դեպի ԵԱՏՄ այլ երկրներ արտահանումը շատ քիչ տոկոսով է աճել: Նա հետաքրքրվեց, թե ինչն է պատճառը, որ կառույցի շրջանակներում իրականացնում են ավելի շատ ներմուծում, քան արտահանում:

Վալովայան կարծում է, որ Ղրղզստանի գործընկերները ոչ լիարժեք են օգտագործում այն պոտենցիալը, որ առկա է: «Ես կարծում եմ, որ մենք բոլորս՝ ռուսները, բելառուսները, ղրղզները, ղազախները հայ գործընկերներից սովորելու ինչ-որ բան ունենք: Նրանք, չնայածբարդ աշխարհագրական դիրքին, սիստեմատիկ կերպով իրենց ապրանքներն արտահանում են մեր շուկա: Այս առումով մենք, այդ թվում ղրղզ գործընկերները սովորելու բան ունենք նրանցից»,-նշեց Վալովայան:

Նա, այնուամենայնիվ, նաև նկատեց, որ 2017-ին Ղրղզստանում ապրանքների արտահանումն աճել էր 21 տոկոսով:

Հայաստանը Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ է դարձել 2015 թվականի հունվարի 2-ից: Համապատասխան պայմանագիրը կնքվել էր2014թվականիհոկտեմբերի10-ին, Մինսկում Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստի ժամանակ: Եվրասիական տնտեսական միության ստեղծման պայմանագիրը գործողության ուժէստացել2015 թ.հունվարի 1-ից:

Հայերեն العربية English Русский

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին

Հոկտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվեն գույքեր ու դրամական միջոց

Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից

Դրա վրա չենք կառուցում մեր քաղաքականությունը․ Միրզոյանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հնարավոր հակասությունների մասին

Պետք է պահպանենք մեր խաղային դեմքն ու ձեռագիրը. Տուլիպան` «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղի մասին

Մոսկվայի և Պեկինի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Պուտինն ընդունել է Չինաստանի վարչապետին

ԹՐԻՓՓ-ով զենք-զինամթերք չի կարող անցնել․ Միրզոյանը խոսել է այդ հարցում Ադրբեջանի հետ առկա ըմբռնման մասին

Ռուսական կողմն «արդյունավետ» և «բովանդակալից» է գնահատել Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը

Մատենադարանի հարակից տարածքում նոր այգի կհիմնվի