Կարծիքներ

Ադրբեջանագետը հայկական կողմի անվտանգությունն ուժեղացնելու քայլերն անհրաժեշտություն է համարում

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանագետը հայկական կողմի անվտանգությունն ուժեղացնելու քայլերն անհրաժեշտություն է համարում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը հայկական կողմի անվտանգությունն ուժեղացնելու քայլերն անհրաժեշտություն է համարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Այվազյանն ասաց հունվարի 26-ին լրագրողների հետ զրույցում:

«Մինչ հայկական կողմը տարված էր իր ներքին խնդիրներով, բոլորովին բաց ենք թողել տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները: Ադրբեջանական քարոզչամեքենան ամբողջ ուժով աշխատում է Արցախյան հարցի լուծման համար հարմար պահ գտնելու ուղղությամբ»,- նշեց Այվազյանը:

Ադրբեջանագետի կարծիքով՝ եթե Հայաստանում լինի անկայուն վիճակ, առաջին հերթին ձեռնտու կլինի Ադրբեջանին, որն էլ ամեն գնով իր կողմից քարոզչական դաշտ նետված նման պնդումներով կփորձի ապակայունացնել իրավիճակը:

Այվազյանը հորդորեց չմոռանալ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի մի քանի անգամ կրկնած հայտարարությունները, թե սպասում են, որ ՀՀ-ում կամ Հայաստանի շուրջ՝ տարածաշրջանում, համաշխարհային իրավիճակն իրենց հարմար լինի, որ իրենք կարողանան հարձակվել և գրավել հայկական հողերը: Թեև ներկայում նկատելի է, որ սահմաններում հանդարտություն է, բայց, Այվազյանի կարծիքով, հանդարտություն է փոթորիկից առաջ:

Մասնագետն ասաց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ ժողովուրդներին խաղաղության պատրաստելու կոչերն ու առհասարակ ագրեսորին կառուցողական դաշտ բերելու ցանկացած փորձ հաջողության չի հասնում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում