Հասարակական

21-րդ դարը լինելու է վերածնունդ գիտության համար. Արմեն Սարգսյան

9 րոպեի ընթերցում

21-րդ դարը լինելու է վերածնունդ գիտության համար. Արմեն Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը 20-րդ դարի վերջն ու 21-րդ դարի սկիզբը պայմանականորեն անվանվում է առաջին և երկրորդ քվանտային հեղափոխություն արդյունաբերության մեջ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նախագահ Արմեն Սարգսյանը խոսեց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում կազմակերպված գիտական սեմինարի ժամանակ՝ ներկայացնելով «Համաշխարհային ռիսկերի քվանտային վարքագիծը» խորագրով զեկույցը: Նա նաև հանդես եկավ ողջույնի խոսքով:

«Ամենամեծ լուրերից մեկը, որ աշխարհում կա գիտության և արդյունաբերական աշխարհում, մեծ ինֆորմացիան և իհարկե արհեստական բանականությունն են: Խոսքը մի քանի հեկտարի վրա կազմակերպված ամենաժամանակակից սերվերների մասին է, համակարգի մասին, որտեղ ներդրված է որոշակի մաթեմատիկա, ինչը թույլ է տալիս արհեստական բանականությանն ինքնակրթվելու: Սա արհեստական բանականության առաջին քայլերն են, բազմամիլիարդավոր դոլարների ներդրումների արդյունք: Սա ապագան է, որը շատ բան է փոխելու, փոխելու է մեր ապրելակերպը: Մենք 21-րդ դարի դարպասների մոտ ենք, որտեղ շատ բան է փոխվելու այս աշխարհում: Առանցքային է լինելու արհեստական բանականությունը: Ջանք չպետք է խնայենք, որպեսզի լինենք այդ շարժվող՝ 21-րդ դարի գնացքի մեջ: Վագոնները, որոնք ես տեսնում եմ, իհարկե այն մեծ ուժն է, որ մենք ունենք մաթեմատիկայի, ֆիզիկայի և այլ ոլորտներում, որտեղ կարող ենք խնդիրները լուծել յուրօրինակ ձևով՝ անելով բարդ համակարգերի մոդելավորում»,-ասաց նախագահ Սարգսյանը:

Նրա խոսքով՝ կա ընդհանուր կարծիք, որ այսօր ապրում ենք չորրորդ ինդուստրիալ հեղափոխությունը. «Ես մի փոքր համաձայն չեմ այս մոտեցման հետ 2-3 պատճառով: Առաջինը, իմ և շատերի դիտարկումները ցույց են տալիս, որ արդյունաբերական հեղափոխության գործընթացը շատ ավելի արագ բնույթ ունի, քան նախկինում և մենք իրականում ապրում ենք մշտական գիտական ինդուստրիալ հեղափոխության պայմաններում: Կարծում եմ, որ մենք ապրում ենք ոչ թե չորրորդ ինդուստրիալ հեղափոխություն, այլ արագ էվոլյուցիա»:

Երկրորդը, արդյունաբերական հեղափոխության հիմքում ընկած են գիտական նորամուծությունները, հայտնագործությունները և գիտական հեղափոխությունները: Եվ եթե պետք է խոսենք արդյունաբերական հեղափոխության մասին, ապա անպայման պետք է խոսենք նաև գիտական տեսակետից:

«Առաջին քվանտային հեղափոխություն ասելով նկատի ունեմ այն զարգացումներն արդյունաբերության և տնտեսության մեջ, որոնք հետևեցին 20-րդ դարի սկզբին կատարված հսկայական հայտնագործություններին: Դրա արդյունքում մենք ունեցանք բազմաթիվ արդյունաբերական, տեխնոլոգիական նորույթներ, որոնց բոլորս լավ ծանոթ ենք՝ օրինակ լազերային տեխնոլոգիաները կամ տրանզիստորի հայտնագործությունը:

Սակայն մենք այսօր մտել ենք այսպես կոչված երկրորդ քվանտային հեղափոխության ոլորտը, որտեղ մենք տեսնելու ենք նոր տիպի լազերներ, որոնք օգտագործելու են ոչ միայն արբանյակների միջև հեռավորությունը չափելու, այլ խորը ազդեցություն են ունենալու օրինակ գյուղատնտեսության մեջ, ջրի կառավարման կամ կլիմայական փոփոխությունների ուսումնասիրման ոլորտներում: Սա տեղի է ունենում ամեն օր և հսկայական արագությամբ»,-ասաց նախագահը:

Սա մեկ անգամ ևս ապացուցում է գիտության կարևորությունը համաշխարհային զարգացման գործում: 21-րդ դարը լինելու է անընդհատ գիտական էվոլյուցիայի ու դրա կիրառման ժամանակը: Անկախ նրանից, թե որտեղ ես ապրում՝ Միացյալ Նահանգներում, Իտալիայում, թե Հայաստանում, ուզես, թե չուզես, եթե ուզում ես հետ չմնալ 21-րդ դարի զարգացման գնացքից, ապա քո տեղը պետք է գտնեց այդ գնացքի վագոններից մեկում կամ երկուսում: Ժամանակակից գիտական հետազոտություններն են կազմում արդյունաբերական զարգացման հիմքը: Սա շատ էական է և կարևոր:

«Խոսում են արհեստական բանականության մասին, հարց է առաջանում՝ կարող է արդյոք Հայաստանը լինել մրցունակ: Իմ պատասխանը հետևյալն է՝ իհարկե կարող է:

Ժամանակակից գիտության պայմաններում, որտեղ մենք տեսնում ենք և արդյունաբերության, և գիտության սերտաճումն ու համագործակցությունը, ինչ-որ իմաստով մենք ապրում ենք գիտության ռենեսանս: 21-րդ դարը լինելու է վերածնունդ գիտության համար»,-վստահ է նա:

Սարգսյանը երկար տարիներ աշխատել է մի աշխատության վրա, որը կոչվում է «Գլոբալ ռիսկերի քվանտային բնույթը»: Խոսքը վերաբերում է շատ պարզ, մարդկային ռիսկերի, որոնք են, օրինակ համաճարակները, ահաբեկչությունը, ֆինանսական ռիսկերը: Գլոբալիզացված աշխարհում, երբ խորանում ես այդ ռիսկերի մեջ, տպավորություն է ստեղծվում է, որ աշխարհը մարմին է՝ պատված հսկայական քանակությամբ նյարդային թելերով, ունի տեղեկատվության հսկայական քանակ ու մնում է ավելացնել մի փոքր արհեստական բանականություն և այս աշխարհը կարող է դառնալ գուցե և մտածող էակ: Իհարկե սա գեղարվեստական նկարագրություն է, բայց իրականությունը հետևյալն է. եթե ունեինք համաճարակ սրանից 200 տարի առաջ և այդ համաճարակը սկսում էր ինչ-որ տեղ Չինաստանում, ապա Եվրոպա էր հասնում միայն տարիներ հետո: Այսօր եթե առաջին դեպքը տեղի է ունենում Չինաստանում, երկրորդը գրանցվում է Արգենտինայում կամ Նյու Յորքում: Նույնն է նաև ֆինանսական ռիսկերի դեպքում:

Այս ամենն ունի քվանտային բնույթ, նախ և առաջ իր արագության պատճառով:

«Մենք ապրում ենք հենց այսպիսի աշխարհում: Շատ համաշխարհային ռիսկեր իրապես ունեն քվանտային բնույթ և եթե ուզում ենք գնահատել այդ ռիսկերն ու լուծումներ փնտրենք, պետք է փոխենք մեր մոտեցումը՝ օգտագործելով այն մեթոդները, որոնք գալիս են ֆիզիկայից, քիմիայից, կենսաբանությունից, որոնք շատ ավելի կենսունակ են և կարող են ադապտացվել»,-նշեց նախագահ Սարգսյանը:

Իտալիայի ազգային հետազոտական խորհրդի նախագահ Մասիմո Ինգուշոն նշեց, որ Իտալիայի և Հայաստանի մշակութային կապերը հազարամյակների պատմություն ունեն: «Մենք այսօր այստեղ ենք, որ կառուցենք ներկան և նաև ապագան: Մասնավորապես եթե խոսում ենք գիտության սահմանների մասին, որը երբեմն կարող է ֆիլիսոփայություն թվալ, այսօր պետք է պատրաստ լինենք դիմակայել կոմպլեքս խնդիրների: Բայց բնականաբար չմոռանալով, որ գիտությունը պետք է ունենա նաև կիրառական կողմ, որը պետք է ծառայի մարդկությանն ու մոլորակին:

Մենք Իտալիայում ոչ միայն ֆիզիկոսներս, այլև այլ բնագավառի մարդիկ շատ լավ գիտենք այն բանականության և ուղեղի առավելությունների մասին, որոնք ունեն հայ գիտնականներն ու ուսումնասիրողները: Հենց այդ պատճառով մենք աշխատում ենք և մտադիր ենք ավելի ինտենսիվ աշխատել հայերի հետ, մեր զարգացման ռազմավարությունը պետք է միասնական լինի: Բնականաբար նաև մեր հետազոտությունները պետք է ուղղված լինեն արհեստական բանականության գիտության զարգացմանը:

Նախագահը հստակորեն սահմանեց և ասեց, որ այն հեղափոխությունը, որն ապրում ենք այսօր, ինչպես թվային հեղափոխությունը գիտության և տեխնիկայի ոլորտում ունի մի շար կարևոր հատկանիշ, դա նրա արագընթացությունն է:

Այս ակնհայտ արագ հեղափոխությունը պահանջում է, որ ինչպես մեր երիտասարդները, այնպես էլ երեխաները դիմակայեն մեր նոր մարտահրավերներին՝ պատրաստ լինելով զարգացմանն ու առաջընթացի:

Հայաստանը և Իտալիան այս սեղանի պետք է միասին աշխատեն հենց այս խնդիրների լուծման համար»,-ասաց նա:

Սեմինարին զեկուցումներով հանդես եկան նաև ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը և այլ տեղացի ու օտարազգի գիտնականներ:

Գիտական սեմինարը կազմակերպվել է հունվարի 24-26-ը Երևանում գտնվող Իտալիայի Հանրապետության ազգային հետազոտական խորհրդի պատվիրակության պաշտոնական այցի շրջանակներում:

Այցելությունը կազմակերպվել է ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կողմից՝ Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության նախագահների բարձր հովանու ներքո:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Հասարակական

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Հասարակական

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Հասարակական

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

Հասարակական

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում