ՀՀ վարչապետի՝ Մոսկվայի հայտարարությունն ուներ լուռ իրավական հիմնավորում. Շահան Գանտահարյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր այն հայտարարությամբ, որ չի կարող բանակցություններ վարել Արցախի ժողովրդի անունից, քանի որ նրանց կողմից չի ընտրվել վարչապետ, փաստեց՝ իմաստազուրկ են Ադրբեջանի պնդումները, թե բանակցություններին պետք է մասնակցի, Ղարաբաղի, այսպես կոչված, «ադրբեջանական համայնքը»: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Լիբանանի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը:

«Մոսկվայումվարչապետի կողմից կատարված հայտարարությունը, կարծում եմ ունի Ստեփանակերտի բանակցային սեղան վերադարձի լուռ իրավական հիմնավորում։ Կարծում եմ՝ այստեղ նկատի է առնվել քաղաքականհետևյալ տրամաբանությունը։ Ադրբեջանի հավանական պնդումներին եւ միջազգային ընտանիքի հուշումներին, թե բանակցություններինԱրցախի մասնակցության դեպքում պետք է մասնակցեն «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ներկայացուցիչները եւս, վարչապետի այս մոտեցումով իմաստազրկվում են։ Ղարաբաղում նախապես ապրած ադրբեջանցիները մասնակցել են Ադրբեջանի նախագահական ընտրություններին, հետեւաբար Ալիեւը բոլոր հիմքերն ապահովել է ներկայացնելու նաեւ Ղարաբաղում ապրած ադրբեջանցիներին։ Այս դեպքում Արցախը ներկայանում է իբրեւ անկախ հանրապետություն եւ Արցախի ժողովուրդը բնականաբար չի մասնակցել ՀՀ ընտրություններին։ Հետեւաբար՝ պաշտոնական Ստեփանակերտն է, որը ներկայացում է ինքնորոշված ժողովրդին»,-ասաց Գանտահարյանը:

Նիկոլ Փաշինյանը հունվարի 25-ին Մոսկվայում լրագրողների հետ զրույցում հայտարարել էր. «Ես այդ բանակցություններում կարող եմ ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը, ես չեմ կարող ներկայացնել Արցախի Հանրապետությունն այն պարզ պատճառով, որ Արցախի քաղաքացիները Հայաստանում ընտրություններին չեն մասնակցում, այսինքն՝ նրանք ինձ չեն ընտրել վարչապետ, նրանք ընտրում են իրենց նախագահին, ունեն իրենց խորհրդարանը և կառավարությունը: Հենց այս պատճառով ես չեմ կարող Լեռնային Ղարաբաղի անունից բանակցել: Սա բոլորին է հասկանալի» ։

Հայերեն Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին