Մշակույթ

«Բոհեմական ռապսոդիա» ֆիլմի ռեժիսորին կրկին մեղադրել են մանկապղծության մեջ. The Atlantic

2 րոպեի ընթերցում

«Բոհեմական ռապսոդիա» ֆիլմի ռեժիսորին կրկին մեղադրել են մանկապղծության մեջ. The Atlantic

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվս չորս տղամարդ Է սեռական ոտնձգությունների մեջ մեղադրել հոլիվուդյան ռեժիսոր Բրայան Սինգերին, որը հայտնի Է «Բոհեմական ռապսոդիա», «Իքս մարդիկ» եւ «Սուպերմենի վերադարձը» կինոնկարներով: Այդ մասին հունվարի 23-ին հայտնել Է The Atlantic հանդեսը՝ պարզաբանելով, որ հակաիրավական գործողությունները տեղ են գտել, երբ դեռ չԷր լրացել տուժածների տասնութ տարին, տեղեկացնում «Արմենպրես»-ը:

«Հանդեսը 12 ամիս բազմաթիվ հայցեր ու մեղադրանքներ Է ուսումնասիրել Սինգերի նկատմամբ: Ընդհանուր առմամբ մենք դիմել ենք 50 տարբեր աղբյուրների, ներառյալ չորս տղամարդկանց, որոնք ավելի վաղ ոչ ոքի չեն պատմել այն մասին, թե ինչ Է իրենց հետ տեղի ունեցել»,-գրում Է հրատարակությունը, ճշտելով, որ ռեժիսորին, մասնավորապես, մեղադրում են ինչպես անչափահասներին գայթակղեցնելու, այնպես Էլ բռնաբարությունների մեջ: Տուժածներից շատերը The Atlantic-ի թղթակիցներին պատմել են, որ վերապրածի հետեւանքով իրենք հոգեկան տարբեր խանգարումներ են ունեցել:

2017 թվականի վերջին ռեժիսորին մեղադրել Էին Սեսար Սանչես Գուսմանին բռնաբարելու մեջ, երբ վերջինս անչափահաս Է եղել: Ռեժիսորի փաստաբանն այն ժամանակ հայտարարել Էր, որ իր կլիենտը «կտրականապես մերժում Է նմանօրինակ մեղադրանքները»:

Queen խմբի մենակատար Ֆրեդի Մերկյուրիի (1946-1991 թթ.) մասին պատմող «Բոհեմական ռապսոդիա» կենսագրական դրաման հունվարի 22-ին «Օսկար» կինոմրցանակի Է անվանակարգվել «Լավագույն ֆիլմ» կատեգորիայում:

Ավելի վաղ ֆիլմն արդեն «Ոսկե գլոբուս» Է ստացել «Լավագույն դրամատիկական ֆիլմ» անվանակարգում, որը հանձնվում Է Հոլիվուդի արտասահմանյան մամուլի ասոցիացիայի կողմից, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում