Մշակույթ

Լոնդոնի «Ֆինբորո» թատրոնում Հայոց ցեղասպանությանը վերաբերող բեմադրություն կներկայացվի

1 րոպեի ընթերցում

Լոնդոնի «Ֆինբորո» թատրոնում Հայոց ցեղասպանությանը վերաբերող բեմադրություն կներկայացվի

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի հանրահայտ «Ֆինբորո» թատրոնի բեմ կբարձրանա Հայոց ցեղասպանությանը նվիրված «Գազանը լուսնի վրա» ներկայացումը, որը պատմում է արհավիրքից մազապուրծ զույգի կյանքի մասին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` բեմադրությունը հանրության դատին կհանձնվի հաջորդ շաբաթ:

Ցեղասպանությունից փրկված Արամը հավատում է, որ կարող է նոր կյանք սկսել օտար երկրում, երբ իրեն միանա իր դեռահաս հարսնացուն` Սեդան, որը նույնպես վերապրել է Մեծ եղեռնը: Սակայն զույգը դժվարանում է ներդաշնակ ընտանիք կազմել և երջանիկ ապրել, քանի որ Արամը տարված է ընտանիք ստեղծելու մտքով, որպեսզի փոխարինի այն ընտանիքը, որը կորցրել է, իսկ 15-ամյա Սեդան, ով կաղապարված է հին ավանդույթներով, փորձում է նոր կյանք սկսել այլ երկրում:

Կազմակերպիչների նախաձեռնությամբ ներկայացումից հետո թատերասերները կարող են Հայոց ցեղասպանության և դրա հետևանքների մասին քննարկումներ ունենալ Կոմիտասի ինստիտուտի ներկայացուցիչ Արա Սարաֆյանի, Հայկական տեղեկատվական և խորհրդատվական կենտրոնի ներկայացուցիչ Միսակ Օհանյանի հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում