Սպորտ

Հայաստանի առաջնության տուրերը պետք է ավելացվեն. Հայկ Մարտիրոսյան 

1 րոպեի ընթերցում

Հայաստանի առաջնության տուրերը պետք է ավելացվեն. Հայկ Մարտիրոսյան 

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արագ շախմատի չեմպիոն Հայկ Մարտիրոսյանի կարծիքով, ներքին առաջնության տուրերի քանակը պետք է ավելացվեն:

«Լարված, հետաքրքիր և անզիջում պայքար ծավալվեց: Այս տարվա առաջնությունը ևս չէր զիջում նախորդ տարիների մրցաշարերի մակարդակներին: Ինձ համար հաջող առաջնություն ստացվեց: Ինչպես ասվում է, ամբողջ ընթացքում հավասար պայքար ծավալվեց, իսկ Արման Փաշիկյանի բախտն էլ մի քիչ բերեց, բայց արժանիորեն հաղթեց»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում անդրադառնալով դասական շախմատի ազգային առաջնությանը՝ ասաց Հայաստանի արագ շախմատի չեմպիոնը:

Մարտիրոսյանի խոսքով` Հայաստանի առաջնությունում երկրորդ լինելը վատ արդյունք չէ, իսկ արդեն հաջորդ տարի մոտիվացիա կլինի կրկին առաջին տեղը զբաղեցնելու համար:

«Կցանկանայի, որ Հայաստանի առաջնությունը բաղկացած լիներ ոչ թե 9 տուրից, այլ՝ ավելի շատ: Այդ կերպ առաջնության նկատմամբ հետարքրքությունն առավել մեծ կլիներ»,-շեշտեց նա:

Առաջիկայում Հայկ Մարտիրոսյանը կմասնակցի Aeroflot open միջազգային մրցաշարին և կնախապատրաստվի Եվրոպայի անհատական առաջնությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում