Մշակույթ

Մահացել Է Պուլիտցերյան մրցանակի կրկնակի դափնեկիր Ռասել Բեյքերը. AP

1 րոպեի ընթերցում

Մահացել Է Պուլիտցերյան մրցանակի կրկնակի դափնեկիր Ռասել Բեյքերը. AP
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 93 տարեկան հասակում մահացել Է ամերիկացի երգիծաբան գրող, Պուլիտցերյան մրցանակի կրկնակի դափնեկիր Ռասել Բեյքերը: Հունվարի 23-ին այս մասին հայտնել Է Associated Press (AP) գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Բեյքերը գրող Էր, Էսսեիստ եւ լրագրող: Պուլիտցերյան մրցանակը՝ ժուռնալիստիկայի, գրականության եւ երաժշտության բնագավառում ամերիկյան հեղինակավոր պարգեւը, նա ստացել Է «Հասունացում» (Growing Up, 1982) ինքնակենսագրության եւ The New York Times թերթում հրապարակված հոդվածների համար, որտեղ 1962-ից մինչեւ 1998 թվականը նա վարում Էր «Տեսաբան» սյունակը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում