Տնտեսություն

Փաշինյանը ներկայացրել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

1 րոպեի ընթերցում

Փաշինյանը ներկայացրել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի համար 2019 թ-ին ԵԱՏՄ նախագահության առաջնահերթություններից է դառնալու միասնական տնտեսական տարածքի ձևավորման համար ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսություններում անհրաժեշտ կարգավորումները միմյանց մոտեցնելը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին Դավոսում «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ցավոք, մենք ունենք Եվրասիական տնտեսական միության տարածքում ավելի քան 60 խոչընդոտ, որոնք թույլ չեն տալիս ինտեգրացիոն գործընթացների նորմալ զարգացում: Դա պայմանավորված է ԵԱՏՄ անդամ երկրների ներքին կարգավորումների հետ: Մեզ համար առաջնահերթ է լինելու այդ խոչընդոտները վերացնելը, որպեսզի իրական ընդհանուր տնտեսական տարածք լինի», - ասել է նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում