Գոռ Երիցյանի հաջորդ մենամարտը կկայանա փետրվարի 9-ին
1 րոպեի ընթերցում
![Գոռ Երիցյանի հաջորդ մենամարտը կկայանա փետրվարի 9-ին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/01/961560.jpg)
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Գոռ Երիցյանի հաջորդ մենամարտը կկայանա փետրվարի 9-ին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սոչիում կայանալիք բռնցքամարտի այդ երեկոյի ընթացքում, ի թիվս այլոց, ռինգ դուրս կգան նաեւ հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ Վահե Սարուխանյանն ու Գոռ Երիցյանը:
WBO վարկածով աշխարհի երիտասարդների չեմպիոն Երիցյանի մրցակցի անունը դեռեւս հաստատված չէ: Վահե Սարուխանյանը, ով պրոֆեսիոնալ ռինգում տոնել է 19 հաղթանակ, իր առաջին մենամարտը կանցկացնի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գավաթի խաղարկությունում, որին կմասնակցեն թեթեւ քաշային կարգում Ռուսաստանի ուժեղագույն 8 բռնցքամարտիկ:
Մրցաշարի առաջին մենամարտում Սարուխանյանի մրցակիցը կլինի Պավել Մալիկովը: ՌԴ նախագահի գավաթի խաղարկությունում բացարձակ հաղթող կճանաչվի այն բռնցքամարտիկը, ով հաղթանակ կտանի 3 մենամարտում: