Անատոլի Կարպովը շախմատի ներկայիս խնդիրներից է համարում ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործումը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի աշխարհի չեմպիոն, միջազգային գրոսմայստեր Անատոլի Կարպովը բացառում է շախմատում դոպինգի կիրառումը և մարզաձևի ներկայիս խնդիրներից է համարում ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Կարպովն ասաց հունվարի 21-ին կազմակերպված տեսակամրջի ժամանակ լրագրողների և երիտասարդ շախմատիստների հետ հանդիպման ընթացքում:

«Շախմատում երբևէ չեն եղել դոպինգ սկանդալներ: Դոպինգ ստուգումներ նույնպես չեն եղել և չեն էլ կարող լինել: ՖԻԴԵ-ի նախկին նախագահ Կիրսան Իլյումժինովը փորձում էր դոպինգ ստուգումներ իրականացնել շախմատիստների շրջանում, սակայն դա ավելի շատ ցուցադրական բնույթ էր կրում՝ կարծես ցանկանալով հասկացնել տալ, որ շախմատը նույնպես սպորտի աշխարհից է»,- նշեց Կարպովը:

Նրա խոսքով ՝ շախմատի ներկայիս խնդիրը ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործումն է, քանի որ կա լուրջ վտանգ, որ շախմատիստները կօգտվեն դրանցից և կփորձեն այդպիսով ինֆորմացիա ստանալ մրցակիցների մասին: Կարպովն ընդգծեց, որ ՖԻԴԵ-ն շատ լուրջ պայքարում են դրա դեմ և խստորեն պատժում խարդախության մեջ բռնված շախմատիստներին՝ երկարաժամկետ որակազրկման կամ միջազգային մրցույթների մասնակցությունն արգելելու միջոցով:

Հայերեն

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն