Կեղծ տեղեկատվության մեծ ծավալի շրջանառում. մեդիափորձագետը ներկայացրել է սոցցանցերի վերջին շրջանի միտումները

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փորձագետներն արձանագրում են, որ վերջին շրջանում Հայաստանի սոցիալական ցանցերում, մեդիա դաշտում ուշադրությունը կենտրոնացած է ներքին ոչ այնքան կարևոր հարցերի վրա: Արդյունքում, հասարակության, որոշ դեպքերում փորձագիտական դաշտի աչքից վրիպում են ինչպես ներքին, այնպես էլ արտաքին կարևոր հարցեր: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս թեմայով խոսեց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

-Պարոն Մարտիրոսյան, սոցիալական ցանցերում վերջին շրջանում ի՞նչ միտումներ են նկատվում:

-Շատ թեժացել է ներքին քաղաքական պայքարը և մեծ քանակի մանիպուլյատիվ, քարոզչական, կեղծ բնույթի տեղեկատվություն է դրվում շրջանառության մեջ: Մինչ այդ էլ կային նման երևույթներ, սակայն հիմա դա մեծ մասշտաբի է և ակնառու: Հետևանքները շատ են, սկսած նրանից, որ մթնոլորտն է ծանր: Դրանից բացի, ընդհանուր հանրության վստահությունը լրատվության հանդեպ է ընկնում, ինչը վնասում է նորմալ պրոֆեսիոնալ լրագրողների գործին: Մեկ այլ խնդիր ևս կա. տեղեկատվությունն այնքան շատ է ու այնքան իրարամերժ, որ հասարակությունը շատ դեպքերում կորցնում է ունակությունը ստուգելու, և բնականաբար հետևանքները կարող են լինել շատ բազմակողմանի:

-Վեջերս տարբեր բնույթի կեղծ տեղեկություններ շրջանառվեցին, որոնք հետո հերքվեցին, մասնավորապես, որ Հայաստանում ուժգին երկրաշարժ է սպասվում կամ դոլարն է թանկանում, դրանից բացի եղավ տեղեկատվությունը դպրոցներում արձակուրդները երկարացնելու մասին: Այսպիսի կեղծ լուրերը շրջանառության մեջ դնելն ի՞նչ նպատակ է հետապնդում:

-Դժվար է հստակ ասել, թե նպատակը որն է, որովհետև շատ դեպքերում նման տեղեկատվություն տարածող աղբյուրի մասին չգիտենք: Ինչ վերաբերում է ընդհանուր առմամբ նպատակներին, ապա կարող են տարբեր լինել՝ սկսած տագնապի մթնոլորտ ստեղծելուց, վերջացրած որևէ մեկի հիմարությունը տարածելով: Կարծում եմ, երկու դեպքերն էլ առկա են:

-Այն, որ վերջին շրջանում հասարակությունը կենտրոնացած է ավելի շատ ներքին հարցերի վրա, դա արդյո՞ք պատճառ չի դառնում, որ ուշադրությունից վրիպեն կարևոր արտաքին հարցերը:

- Ես ասեմ, որ սոցիալական ցանցերի քննարկումներոմ հանրության ուշադրությունից կարող են վրիպել նաև ներքին կարևոր հարցերը, որովհետև ներքին ուշադրություն ասվածը հարաբերական է: Շատ դեպքերում հանրության ուշադրությունն անիմաստ, աննպատակ բաների վրա է սևեռված, որոնք անընդհատ փոխվում են: Այնպես, որ և՛ ներքին, և՛ արտաքին թեմաները անտեսվում են, դա ակնհայտ է: Ի դեպ, դա ոչ միայն հասարակության կողմից, այլ փորձագիտական համայնքն ընկած անիմաստ բաներով է զբաղված:

Ի դեպ, միտում է նկատվում, որ կեղծ, մանիպուլյատիվ նյութերին տարբեր պետական պաշտոնյաններն են սկսել «Ֆեյսբուք»-ում արձագանքել, հերքել, պատասխանել: Սա խոսում է այն մասին, որ չկա հստակ տեղեկատվական քաղաքականություն: Շատ դեպքերում մամուլի խոսնակների ինստիտուտը լավ չի աշխատում: Պետք է լինի ընդհանուր տեղեկատվական քաղաքականություն, որը կկանոնակարգի այդ ամենը, ինչպես նաև ուժեղացվի մամուլի խոսնակների, գերատեսչությունների տեղեկատվական բաժինների ինստիտուտը:

-Նշեցիք, որ մանիպուլյատիվ նյութերը շատ են, հասարակությունն ապակողմնորոշվում է: Այստեղ լրատվական դաշտը, մեդիան ի՞նչ անելիք ունի:

-Մեդիայի առաջին անելիքն այն պետք է լինի, որ ավելի սերտ աշխատի հանրության հետ, չլինի միակողմանի հեռարձակող: Այսինքն՝ մեդիան և հանրությունը պետք է առողջ կապեր ձևավորեն, ինչը թույլ կտա առկա ապատեղեկատվության քանակը քչացնել: Դա կարևոր է, բայց ես ասեմ, որ մեդիայի կողմից այդ ուղղությամբ աշխատանք տանելու միտում չեմ տեսնում:

-Պարոն Մարտիրոսյան, ինչպես դուք տեղեկացրել էիք, ադրբեջանական հաքերները կոտրել են մոտ 2 հազար հայկական էլեկտրոնային փոստ եւ ֆեյսբուքյան հաշիվների մուտքային տվյալներ: Ինչո՞վ եք պայմանավորում Ադրբեջանի ակտիվությունը:

-Կոնկրետ այս դեպքը Բաքվի ջարդերի տարելիցի հետ է կապված, բայց, ընդհանրապես, վերջին շրջանում Ադրբեջանի կողմից տեղեկատվական դաշտում ակտիվություն է նկատվում: Ի դեպ, դա նկատվում է տարբեր ուղղություններով՝ սոցիալական ցանցեր, աշխատանք տարբեր երկրների լրատվամիջոցների, լրագրողների հետ: Դեսպանատներն են ակտիվացել:

Աննա Գզիրյան

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում