Քաղտեխնոլոգը խորհրդարանը բազմաշերտ է համարում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Քաղտեխնոլոգ, վերլուծաբան Վիգեն Հակոբյանը, հետևելով Ազգային ժողովի առաջին շաբաթվա աշխատանքներին, եկել է այն եզրակացության, որ յոթերորդ գումարման խորհրդարանը բազմաշերտ է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին նա ասաց հունվարի 21-ին լրագրողների հետ հանդիպմանը:

«Մի շերտն, ինչպես իրենք են իրենց անվանում, անփորձ, բայց ոչ կաշառակեր և ոչ գանձագող զանգվածն է։ Երկրորդ շերտում մի քանի անգամ վերընտրված պատգամավորներն են: Երրորդ շերտում կան մարդիկ, որոնք հայտնի են իննսունականներից»,-նշեց նա:

Անդրադառնալով խորհրդարանական ընդդիմությանը` նա ընդգծեց, որ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցություններն առայժմ միմյանց համար են ընդդիմություն և չեն կարող իրենց թույլ տալ թիրախ ընտրել «Իմ քայլը» դաշինքին:

Հակոբյանի խոսքով`ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ուզում էպահպանել այն դիրքերը, որոնք ձեռք է բերել 2018թ. դեկտեմբերի 9-ին:

Ազգային ժողովի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» դաշինքը ստացավ պատգամավորական 88 մանդատ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 26, իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 18 մանդատ։ Արարատ Միրզոյանը7-րդ գումարմանԱզգայինժողովի նախագահ է ընտրվել հունվարի 14-ին: ԱԺ-ն ընտրել է նաև նախագահի երեք տեղակալներ` «Իմ քայլը» խմբակցությունից Լենա Նազարյանին ու Ալեն Սիմոնյանին: Իսկ ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնում ընտրվել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը: ԱԺ-ն ընդունել է նաև տասնմեկ մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին որոշման նախագիծը և ընտրել նախագահներին:

Հայերեն

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին