Կարծիքներ

Մեդիա փորձագետն Ադրբեջանի ընդդիմությունն ավելի հայատյաց է համարում, քան իշխանությունը

2 րոպեի ընթերցում

Մեդիա փորձագետն Ադրբեջանի ընդդիմությունն ավելի հայատյաց է համարում, քան իշխանությունը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Մեդիա փորձագետ Տիգրան Քոչարյանն Ադրբեջանի ընդդիմությունն ավելի հայատյաց է համարում, քան իշխանությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հունվարի 21-ին լրագրողների հետ հանդիպմանը մեդիա փորձագետ Տիգրան Քոչարյանը նշեց, որ ընդդիմությունն ավելի կտրուկ և կոշտ վերաբերմունք ունի արցախյան հիմնահարցի լուծման վերաբերյալ, քան ներկա իշխանությունները:

«Վառ օրինակ Է Ադրբեջանի նախկին նախագահ Աբուլֆազ Էլչիբեյը: Երբ նա իշխանության եկավ, բոլորը մտածում էին, որ նա դեմոկրատ արևմտյան ուժերի կողմից աջակցություն ստացող անձ է, սակայն նա դարձավ Ադրբեջանի նախագահ, որն ամենահայատյացն էր, և մեր հանդեպ ամենակտրուկ գործողություններ էր կազմակերպում»,-ասաց նա: Քոչարյանը շեշտեց, որ նույնը կարելի է ասել նաև ադրբեջանցի հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովայի մասին, որը Ադրբեջանի դեմոկրատիայի փարոսներից մեկն էր, բայց նրա պես հայատյաց անձի դժվար է գտնել:

«Այդպիսին են նաև իրավապաշտպան ամուսիններ Արիֆ և Լեյլա Յունուսները, որոնք Ադրբեջանից փախել են: Լեյլա Յունուսը եղել է ադրբեջանական բանակի գնդապետ տեղեկատվական գծով և հայատյացության տարածման ջատագով»,-նշեց փորձագետը:

Նա ընդգծեց, որ պետք է բավականին ուշադիր լինել Ադրբեջանում կատարվող իրադարձությունների նկատմամբ: «Տարբեր միջազգային կազմակերպություններ շահագրգռված են, որ արցախյան հակամարտության հարցն արագ լուծվի: Բայց, հաշվի առնելով այն, թե ովքեր են Ադրբեջանում ընդդիմադիր շարժման առաջնորդները, պետք չէ թուլանալ»,-եզրափակեց Քոչարյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում