Վրաստանը կպահպանի ՌԴ-ից Հայաստան գազի տարանցորդի դերը. վարչապետ Մամուկա Բախտաձե

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանը չի պատրաստվում հրաժարվել Ռուսաստանից Հայաստանին գազի մատակարարման տարանցորդի դերից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 18-ին Թբիլիսիում լրագրողներին հայտարարել Է վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ պատասխանելով այն հարցին, թե վերանայվելու Է արդյոք ՌԴ-ից Վրաստանի տարածքով Հայաստանին գազի մատակարարման վերաբերյալ ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ կնքված տարանցման համաձայնագիրը, որի ժամկետը լրացել Է 2018 թվականի դեկտեմբերի 31-ին:

«Վրաստանը բավական զգալի օգուտ Է ստանում տարանցման գործառույթից, եւ մենք կշարունակենք այն կատարել: Դա համապատասխանում Է մեր երկրի շահերին: Ինչ վերաբերում Է համաձայնագրին, ապա դրա շուրջ «Գազպրոմ»-ի հետ բանակցությունները կսկսվեն այն ժամանակ, երբ կորոշվի կոնկրետ ամսաթիվը եւ կնշանակվի հանդիպումը»,-ասել Է վարչապետը: Նա նշել Է, որ առայժմ նման բանակցույուններ նշանակված չեն, «իսկ եթե պարտավորագրում հայտնվի ինչ-որ նոր բան, հասարակայնությանը կտեղեկացվի Վրաստանի Էկոնոմիկայի նախարարության կողմից»:

Մինչեւ 2017 թվականի հունվարը Վրաստանը Ռուսաստանից Հայաստան գազի տարանցման դիմաց ստանում Էր տարանցվող հումքի ընդհանուր ծավալի 10 տոկոսը: 2017 թվականի սկզբին «Գազպրոմ»-ի հետ ստորագրված նոր պայմանագրին համապատասխան, 2017 թվականին ռուսական կողմը այդ տարանցման համար Վրաստանին վճարում Էր փողով եւ մասամբ հումքով, իսկ 2018 թվականին՝ միայն ֆինանսական միջոցներով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն English Русский

Կիևի կողմնակիցները պետք է պատասխանատվություն կրեն Ուկրաինայի ագրեսիայի համար. Իրանի ԱԳՆ

Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2026 թվականի առաջին վեց ամիսներին աճել է 7․9 տոկոսով

Գազայի հարցով Խաղաղության խորհուրդը մտադիր է առաջիկա ամիսներին անկլավում ներդնել նոր կառավարման համակարգ

Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքով կա ձերբակալված. նախաձեռնվել է քրեական վարույթ

Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը և պատրաստվում է մոբիլիզացիայի. Զելենսկի

ՀՀ դեսպանն ու Կիպրոսի պաշտպանության նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման հեռանկարները

Շատրվաններ, թարմացված կանաչապատ գոտիներ, ժամանակակից լուծումներ. Ախուրյանի կենտրոնական պուրակ հիմնանորոգվում է

Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի ճանապարհին 52 և 70–ամյա քաղաքացիները վնասվածքներ են ստացել

Պաղեստինի նախագահը միջազգային հանրությանը կոչ է արել միջոցներ ձեռնարկել իսրայելական հարձակումները կանխելու համար

Գյումրիում հաշվառված է 2465 ոչ հիմնական շինություն