WBO վարկածով աշխարհի երիտասարդների չեմպիոն Գոռ Երիցյանը հաջորդ մենամարտը կանցկանցի փետրվարին
1 րոպեի ընթերցում
![WBO վարկածով աշխարհի երիտասարդների չեմպիոն Գոռ Երիցյանը հաջորդ մենամարտը կանցկանցի փետրվարին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/01/961223.jpg)
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ Գոռ Երիցյանը հաջորդ մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում կանցկանցի հաջորդ ամսին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` փետրվարին WBO վարկածով աշխարհի մինչեւ 23 տարեկանների չեմպիոն Գոռ Երիցյանը կանցկացնի իր հերթական մենամարտը: Հաջորդ ամիս ռինգ դուրս կգա նաեւ ռուսաստանաբնակ Վահե Սարուխանյանը:
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Գոռ Երիցյանը WBO վարկածով աշխարհի երիտասարդական չեմպիոն դարձավ 2018 թվականի դեկտեմբերի 18-ին: Պրոֆեսիոնալ բռնցքամարտի կազանյան շոուի ընթացքում հայ բռնցքամարտիկը 2-րդ ռաունդում նոկաուտի ենթարկեց ֆիլիպինցի Ալվին Լագումբային: Գոռ Երիցյանն իր 9-րդ մենամարտն անցկացրեց պրոֆեսիոնալ ռինգում: Նա չի կրել ոչ մի պարտություն: