Սպորտ

Մարիա Կուրսովան չի շարունակի պայքարը Հայաստանի առաջնությունում 

1 րոպեի ընթերցում

Մարիա Կուրսովան չի շարունակի պայքարը Հայաստանի առաջնությունում 

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Մարիա Կուրսովան չի շարունակի պայքարը Հայաստանի շախմատի կանանց առաջնությունում:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին շախմատի ֆեդերացիայից: Կուրսովան չի շարունակի մասնակցությունը ներքին առաջնությանը առողջական խնդիրների պատճառով:

Կանանց Հայաստանի առաջնությունում կայացել է 5 տուր: Մրցաշարային աղյուսակը 4,5 միավորով գլխավորում է Մարիա Գևորգյանը: 3,5-ական միավոր ունեն Սիրանուշ Ղուկասյանը և Սուսաննա Գաբոյանը, 2,5- ական` Աննա Խաչատրյանը, Արփինե Գրիգորյանը և Մարիամ Ավետիսյանը:

Առաջնության ավարտին մնացել է 4 տուր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում