Մշակույթ

Դեսպան Վահագն Աթաբեկյանը հանդիպում է ունեցել Լիբանանի մշակույթի նախարարի հետ

1 րոպեի ընթերցում

Դեսպան Վահագն Աթաբեկյանը հանդիպում է ունեցել Լիբանանի մշակույթի նախարարի հետ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը հունվարի 16-ին հանդիպել է Լիբանանի մշակույթի նախարար Ղաթաս Խուրիի (Ghattas Khoury) հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Լիբանանի միջև մշակույթի ոլորտում համագործակցության ընթացքն ու գալիք ծրագրերը, ընգծվել է միջմշակութային երկխոսության միջոցով հայ-լիբանանյան ջերմ կապերն առավել հարստացնելու կարևորությունը:

Անդրադարձ է կատարվել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Հայաստանի երկամյա նախագահագությանը և այդ շրջանակներում համատեղ նախաձեռնությունների և միջոցառումների հեռանկարներին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում