Ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու նպաստների ավելացումը կնպաստի ծայրահեղ աղքատության բացառմանը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափն ավելացել է մինչև 25 500 դրամ, ինչն էլ կարող է այդ անձանց շրջանում ծայրահեղ աղքատությունը բացառելու խթան հանդիսանալ: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Կենսաթոշակային ապահովության վարչության պետ Անահիտ Գալստյանը խոսեց նպաստ ստանալու չափորոշիչների մասին, կոռուպցիոն ռիսկերի, առավելությունների, թերությունների և այլ հարցերի մասին:

-Տիկին Գալստյան, նպաստների չափերն ավելացել են ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու թիրախային խմբերում: Ինչո՞ւ են ընտրվել հենց այս խմբերը:

-Մենք ընտրել ենք հենց այս խմբերը, քանի որ սրանք փոխկապակցված են կենսաթոշակների հետ: Այսինքն՝ ծերության նպաստ են նշանակում նրանց, ովքեր չունեն կենսաթոշակի իրավունք, հաշմանդամության նպաստ ստանում են նրանք, ովքեր ունեն հաշմանդամության կարգ, բայց չունեն հաշմանդամության կենսաթոշակի իրավունք և կերակրողին կորցնելու դեպքում նպաստ է նշանակվում նրանց, ում կորցրած կերակրողը չունի օրենքով պահանջվող նվազագույն աշխատանքային ստաժ: Սրանք այն խմբերն են, որոնք գալիս են լրացնելու կենսաթոշակային ապահովությունն այն դեպքում, երբ կենսաթոշակային ապահովության պահանջվող աշխատանքային ստաժը չկա:

-Տիկին Գալստյան, քանի՞ տարեկանից սկսած կարելի է ստանալ ծերության նպաստ:

-Ծերության նպաստ կարող է ստանալ 65 տարին լրացած և կենսաթոշակ ստանալու իրավունք չունեցող անձը: Լինում են դեպքեր, երբ մեզ մոտ գալիս են 63 տարին լրացած անձինք և ցանկանում են աշխատանքային կենսաթոշակ ստանալ, սակայն իրենց ստաժն 9 տարի է լինում: Այս դեպքում մենք չենք կարող նշանակել ո՛չ աշխատանքային կենսաթոշակ, և ո՛չ էլ ծերության նպաստ: Լուծումն այսպիսինն է՝ անձը կամ պետք է սպասի մինչև 65 տարին լրանա, հետո դիմի ծերության նպաստի համար, կամ, եթե աշխատում է, ապա 1 տարի հետո (երբ կլրանա աշխատանքային ստաժի 10 տարին) դիմի աշխատանքային կենսաթոշակ ստանալու համար: Նույնը հաշմանդամություն ունեցողների, ինչպես նաև կերակրողին կորցնելու պարագայում է գործում: Հաշմանդամություն ունեցող անձը չունի համապատասխան աշխատանքային ստաժ, ստանում է հաշմանդամության նպաստ, մինչև համապատասխան աշխատանքային ստաժ ունենալը: Կերակրողին կորցնելու նպաստը մի փոքր այլ է, եթե երեխան կորցրել է ծնողին և նա չի ունեցել նազագույնը 10 տարվա ստաժ, ապա երեխային նշանակվում է կերակրողին կորցնելու նպաստ:

-Ի՞նչ սկզբունքով են ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը դարձել 25 500 դրամ:

-Բոլոր նպաստները մինչ այժմ պակաս են եղել 25 500 դրամից: Ամենաբարձր նպաստը՝ այս երեք խմբերի դեպքում, եղել է առաջին կարգի հաշմանդամություն ունեցողների և հաշմանդամ երեխա ճանաչված անձանց համար, որը եղել է 21 500 դրամ: Ամենացածր նպաստը եղել է 16 հազար դրամ, որ սահմանված էր ծերության, հաշմանդամության 3-րդ խմբի և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների համար:

-Հանրապետությունում այս պահի դրությամբ առավելագույնը քանի՞ հոգի կարող է նպաստ ստանալ:

-2019 թվականի հունվար ամսվա վճարման ցուցակներով ավելի քան 64 հազար շահառու կարող է նպաստ ստանալ: Ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը՝ 2018թ. նոյեմբերի 29-ի ՀՀ կառավարության հերթական նիստում ընդունված որոշման համաձայն` 2019 թվականի հունվարի 1-ից, կազմում են25 500 դրամ:Սա նշանակում է, որ ավելացել է ավելի քան64 000 անձի տրամադրվող պետական նպաստների չափերը:

- Ո՞րն է նպաստները բարձրացնելու հիմնական նպատակը:

- Ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափի ավելացումը կարող է այդ անձանց շրջանում ծայրահեղ աղքատությունը բացառելու խթան հանդիսանալ:

Տեղեկանք. Հայաստանում նպաստները մոտ 10-ն են՝ ընտանեկան, սոցիալական, մինչև 2 տարեկան երեխայի խնամքի, երեխայի ծննդյան միանվագ, ժամանակավոր անաշխատունակության, թաղման, մայրության, ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու:

Հարցազրույցը՝ Լիլիթ Դեմուրյանի

Լուսանկարները՝ Տաթև Դուրյանի

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում