Պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանն ԱԺ նիստերի ընդմիջումների ընթացքում հասցնում է նաև մարզվել

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանն արդեն հարմարվել է օրենսդիրի կյանքին: «Արմենպրես»-ը նորընտիր պատգամավորի հետ զրուցել է սպորտի և օրենսդրական գործունեության մասին:

- Պարոն Ջուլֆալակյան, արդեն 3 օր է՝ 7-րդ գումարման Ազգային ժողովում զբաղվում եք օրենսդրական գործունեությամբ: Չե՞ք կարոտում մարզիկի կարգավիճակը:

- Կարոտ բացարձակ չեմ զգում, որովհետև այս 3 օրերին էլ մարզվել եմ: Ընդմիջման ժամանակ նորից հասցրեցի, գնացի մարզվեցի, հետ եկա: Կարողացա ժամանակի մեջ: Իրականում ակտիվ երկու ուղղությունն էլ պահվում են, կարոտելու ժամանակ չի լինում:

- Այս երկու ոլորտներից ո՞րն եք առավել նախընտրում:

- Բացարձակ տարբեր բնագավառներ են: Մեկը օրենսդիր, մյուսը սպորտ: Երկուսն էլ շատ հետաքրքիր են: Մեկը ավելի մտավոր աշխատանք է նախատեսում, մյուսն ավելի ուժային: Այնպես որ մեկը մյուսին լրացնում են, երկուսն էլ փորձելու եմ բարձր մակարդակով առաջ տանել:

- Ընդունված պրակտիկա է, երբ պաշտոնատար անձիք իրենց աշխատասենյակներում մարզասարք են տեղադրում՝ ժամանակ առ ժամանակ մարզվելու և մարզավիճակի մեջ մնալու համար: Ձեր աշխատասենյակում մարզասարք տեղադրելո՞ւ եք:

- Դրա կարիքը չեմ տեսնում մի քանի պատճառով. մարզումներին հասցնելու եմ, և իմ մարզումները շատ ավելի ինտենսիվ են ու պրոֆեսիոնալ, մեկ մարզասարքով չեմ կարողանա մարզվել: Նաև սենյակն այնքան մեծ չէ, որպեսզի այնտեղ մարզասարք դնելու հնարավորություն լինի: Դրա համար առնվազն մեկ առանձին սենյակ էլ պետք է ունենաս: Իսկ մարզվելն իրենից ենթադրում է նաև լոգանք և այլն, որոնք հավելյալ դժվարություններ են առաջացնում: Այդ առումով բացառում եմ մարզասարքի առկայությունն աշխատասենյակում:

- Երբ քննարկվում էր Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուի հարցը, նախագահի թեկնածուի հետ հարցուպատասխանի ընթացքում Ձեր կողմից հարց չհնչեցվեց: Ո՞րն էր պատճառը: Սպորտի ոլորտում ձեզ հուզող հարցեր չկայի՞ն:

- Այստեղ մի փոքր թյուրըմբռնում կա: Մենք հիմա ներկայացնում ենք հանձնաժողովների նախագահների մեր թեկնածուներին, և սխալ է բարձրացնել հարցեր, որոնք այս պահին իրենց լիազորությունների տակ չեն: Այստեղ նույնիսկ կային հարցեր, որ կառավարության ղեկավարին պետք է տրվեին, ոչ թե հանձնաժողովի ղեկավարին: Այդ առումով որոշ հարցեր, կարծում եմ, տեղին չէին: Ես հարցեր չհնչեցրի, որովհետև այս պահին այն հարցերը, որոնք առաջնահերթ են և ես պետք է օրենսդրական նախաձեռնություններով հանդես գամ ամենամոտ ապագայում, կապված են սպորտի հետ, բայց այլ հանձնաժողովների գործառույթների տիրույթում են:

- Առաջիկայում մարզական ոլորտում ինչպիսի՞ օրենսդրական նախաձեռնություններով ու առաջարկներով եք պատրաստվում հանդես գալ:

- Հանդես եմ գալու մարզիկի պարտադիր ապահովագրության և մարզիկի աշխատանքային ստաժի ձևակերպման հարցերին ուղղված օրենսդրական նախաձեռնություններով ու առաջարկներով:Բանակի կենտրոնական մարզական ակումբի վերաբացման հարցն եմ բարձրացնելու:

Նորայր Շողիկյան

Հայերեն العربية

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին