Մշակույթ

Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Ջրբաշյանը

1 րոպեի ընթերցում

Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Ջրբաշյանը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Կյանքի 95-րդ տարում վախճանվել է բեմադրիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռաֆայել Ջրբաշյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը: «Հեռացավ լեգենդը, նվիրյալը, մեծ արվեստագետը, մեր Ռաֆայել Ջրբաշյանը…»,-նշել է փոխքաղաքապետը:

Ռաֆայել Ջրբաշյանն ավարտել է Թիֆլիսի պետական մանկավարժական ինստիտուտի ռուսական բանասիրության բաժինը, 1949 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը։ Դասավանդել է Երևանի դպրոցներում։ Եղել էԵրևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնիռեժիսոր և բեմադրիչ, Վանաձորի Հ. Աբելյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար, Արտաշատի Ա. Խարազյանի անվանև միջշրջանային թատրոնների գեղարվեստական խորհրդատու: Նա բեմադրություններ է իրականացրել բազմաթիվ այլ թատրոններում:

1957 թվականից դասավանդում էր Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, եղել է ամբիոնի վարիչ, պրոռեկտոր, 1985 թվականից՝ պրոֆեսոր։ Ջրբաշյանի ջանքերով ինստիտուտում ստեղծվել է ռեժիսուրայի ամբիոնը և բեմանկարչության բաժինը:

2014 թվականին խրախուսվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում