Սպորտ

Կայացավ Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի 6-րդ տուրը

1 րոպեի ընթերցում

Կայացավ Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի 6-րդ տուրը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անդրանիկ Մարգարյանի անվան շախմատի հուշամրցաշարում ի հայտ են գալիս առաջատարները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի շախմատի ակադեմիայում շարունակվում է Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարը, որտեղ թե՛ պատանեկան, թե՛ շրջանային մրցաշարերում ձևավորվել են առաջատարների խմբերը:

Շրջանային մրցաշարում 6-րդ տուրից հետո աղյուսակը սկսեց միանձնյա գլխավոր Ռուսաստանի ներկայացուցիչ Կլեմենտի Սիչովը. նա իր ակտիվում գրանցել է 4.5 միավոր: Ղոլամի Արյանը առաջատարին զիջում է կես միավոր և գտնվում է 2-րդ հորիզոնականում:

Արթուր Դավթյանը, Տիգրան Սարգսյանը և Զուրաբ Ստուրուան 3.5-ական միավորով կիսում են 3-5-րդ հորիզոնականները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում