Մշակույթ

Վախճանվել Է «Օսկար»-ի եռակի մրցանակակիր հնչյունային ռեժիսոր Գրեգ Ռուդլոֆը. Variety

1 րոպեի ընթերցում

Վախճանվել Է «Օսկար»-ի եռակի մրցանակակիր հնչյունային ռեժիսոր Գրեգ Ռուդլոֆը. Variety

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքի 64-րդ տարում մահացել Է «Օսկար»-ի եռակի մրցանակակիր ամերիկացի հնչյունային ռեժիսոր Գրեգ Ռուդլոֆը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Variety հանդեսը:

Նրա տեղեկատվությամբ, Ռուդլոֆը մահացել Է հունվարի 6-ին, սակայն նրա մահվան մասին հայտնի Է դարձել միայն այժմ: Ինչպես նշում Է Variety-ն՝ վկայակոչելով Լոս Անջելեսի օկրուգի ոստիկանությանը, հնչյունային ռեժիսորը, ենթադրաբար, կյանքին վերջ Է տվել ինքնասպանությամբ:

Ռուդլոֆը ծնվել Է Լոս Անջելեսում 1955 թվականին: Հետեւելով հորը՝ Թեքս Ռուդլոֆին, Գրեգն իր կյանքը նվիրել Է հնչյունային ռեժիսորի գործին: Նա աշխատել Է ավելի քան 150 ֆիլմերում, որոնց թվում են՝ ««Արգո» գործողությունը» (2012 թ.), «Դիպուկահարը» (2014 թ.), ինչպես նաեւ այն կինոնկարները, որոնք նրան «Օսկար» բերեցին՝ «Փառքը» (1989 թ.), «Մատրիցա» (1999 թ.) եւ «Խելահեղ Մաքսը. ցասման ուղին» (2015 թ.): Ռուդլոֆի վերջին աշխատանքը դարձել Է «Քամու հակառակ կողմը» ֆիլմը (2018 թ.), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում