Սպորտ

Աննա Սարգսյանը գլխավորում է Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի աղյուսակը 

1 րոպեի ընթերցում

Աննա Սարգսյանը գլխավորում է Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի աղյուսակը 

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կանանց հավաքականի անդամ Աննա Սարգսյանը գլխավորում է Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի աղյուսակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի շախմատի ակադեմիայում շարունակվում է Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարը, որին մասնակցում է 10 շախմատիստ, այդ թվում՝ 3 գրոսմայստեր, 2 միջազգային վարպետ, 2ՖԻԴԵ-ի վարպետ և1 կանանց ՖԻԴԵ-ի վարպետ: Շրջանային մրցաշարի մասնակիցների թվում է նաև Վրաստանի հնգակի չեմպիոն Զուրաբ Ստուրուան:

Խաղացված 2 տուրից հետո աղյուսակը միանձնյա գլխավորում է Հայաստանի կանանց հավաքականի անդամ Աննա Սարգսյանը, ով տոնել է 2 հաղթանակ: Առաջատարից կեսական միավորով ետ է մնում 4 շախմատիստ՝ գրոսմայստերներ Լևոն Բաբուջյանը, Արման Միքայելյանը, միջազգային վարպետ Կլեմենտի Սիչովը և ՖԻԴԵ-ի վարպետ Արթուր Դավթյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում