Քաղաքականություն

Դանիայում ՀՀ դեսպանությունը կմիավորվի Շվեդիայում ՀՀ դեսպանության հետ. ՀՀ ԱԳՆ մեկնաբանությունը

1 րոպեի ընթերցում

Դանիայում ՀՀ դեսպանությունը կմիավորվի Շվեդիայում ՀՀ դեսպանության հետ. ՀՀ ԱԳՆ մեկնաբանությունը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է հայկական լրատվամիջոցներում տարածված տեղեկությունն այն մասին, որ Դանիայի Թագավորությունում ՀՀ դեսպանությունը փակվելու է:

«Ինչպես բազմիցս նշել ենք, համապատասխան աշխատանքներ են տարվում դիվանագիտական ծառայության արդյունավետության բարձրացման ուղղությամբ՝ այդ թվում նաև արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների օպտիմալիզացման միջոցով: Այդպիսի օրինակ է, Դանիայում ՀՀ դեսպանության միավորումը Շվեդիայում ՀՀ դեսպանության հետ, որը Ստոկհոլմից ապահովելու է ՀՀ ներկայացվածությունը տվյալ տարածաշրջանում: Դիվանագիտական ծառայության արդյունավետության բարձրացման նպատակով այլ քայլեր ևս նախատեսվելու են, որոնք ընդգրկելու են նաև արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների աշխարհագրության ընդլայնումը: Այս առումով առավել մանրամասն տեղեկություն կհայտնվի լրացուցիչ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում