Սպորտ

Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարը ռեկորդային թվով մասնակիցներ ունի 

1 րոպեի ընթերցում

Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարը ռեկորդային թվով մասնակիցներ ունի 

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի ակադեմիայում մեկնարկեց Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`հուշամրցաշարի շրջանակներում անցկացվում է 7 մրցաշար՝ 6 շվեյցարական և 1 շրջանային: Շրջանային մրցաշարին մասնակցում է 3 գրոսմայստեր, ինչը հայ պատանի շախմատիստներին հնարավորություն կտա լրացնել միջազգային գրոսմայստերի նորմա:

Պատանեկան մրցաշարերն անցկացվում են 6 տարիքային խմբերով: Անդրանիկ Մարգարյանին հուշամրցաշարին,ընդհանուր առմամբ, մասնակցում են 650 պատանի շախմատիստներ, ինչն այն դարձնում է ոչ միայն Հայաստանի, այլև մեր տարածաշրջանի խոշորագույն մրցաշարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում